Գագիկ Ծառուկյանն անհատների շարքում ճանաչվել է ԶԱՀ-ի նվիրաբերողների Արցախ Ադամանդ անվանակարգի 2021թ․-ի առաջատարը
Գագիկ Ծառուկյանն անհատների շարքում ճանաչվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նվիրաբերողների Արցախ Ադամանդ անվանակարգի 2021թ․-ի առաջատարը։ Նվիրաբերության գումարը՝ 100,000,000 ՀՀ դրամ։ Հայտնումէ ԶԱՀ ֆեյսբուքյան էջը։
Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ է, բարերար և գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահն է, ինչպես նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարը։ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ «Ծառուկյան հիմնադրամը» աջակցում է կրթական հաստատություններին ու երիտասարդական նախաձեռնություններին, սոցիալապես անապահով խավերին։
«Շնորհակալություն ենք հայտնում պարոն Ծառուկյանին՝ մեր զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին կանգնելու համար։
Մենք ներդրել ենք մեր նվիրաբերողների հատուկ անվանակարգերը՝ նրանց անձնապես ճանաչելու և մեր շնորհակալությունը հայտնելու գաղափարով։ Անվանակարգերին ծանոթացեք այստեղ»,-հայտնումե ն հիմնադրամից։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ