Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիայի իշխող կուսակցությունը վերստին Յըլդըրըմին առաջադրեց Ստամբուլի քաղաքագլխի թեկնածու

Թուրքիայի իշխող կուսակցությունը վերստին Յըլդըրըմին առաջադրեց Ստամբուլի քաղաքագլխի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցությունը վերստին նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմի թեկնածությունն Է առաջադրում Ստամբուլի քաղաքագլխի պաշտոնի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է երկրի նախագահ եւ ԱԶԿ-ի ղեկավար Թայիփ Էրդողանը: «Մեր թեկնածուն հայտնի Է, նա Բինալի Յըլդըրըմն Է: Մինչեւ ընտրությունները Ստամբուլի քաղաքապետի պարտականությունները կկատարի Ալի Եռլիքայյան», ասել Է Էրդողանը լրագրողներին:

Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը նախօրյակին որոշում Է ընդունել չեղարկել Ստամբուլում կայացած ընտրությունների արդյունքները, որոնցում պարտություն Է կրել երկրի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Հանձնաժողովը հայտնել Է, որ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից թեկնածու Էքրեմ Իմամօղլուին քաղաքապետ ճանաչելու մասին հավաստագիրը հետ Է կանչվելու: Ստամբուլում նոր մունիցիպալ ընտրությունները տեղի կունենան հունիսի 23-ին: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես Է եկել հայտարարությամբ, որում մերժել Է այդ որոշման հետ կապված ցանկացած քննդադատություն եւ կոչ Է արել հարգել իրեն: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Իմամօղլուն առաջ Է անցել Յըլդըրըմից՝ մարտի 31-ի ընտրություններում հավաքելով ընտրողների 4,171 մլն ձայն: Իշխող կուսակցությունը 2002 թվականից ի վեր առաջին անգամ զիջել Է Ստամբուլի մունիցիպալ ընտրություններում, որը քաղաքագլուխը Էրդողանը եղել Է 1994-1998 թվականներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]