2017-ին քաղաքապետարանը թաքցրել է մոտ 287 մլն դրամի պարգևատրումներ

2017-ին քաղաքապետարանը թաքցրել է  մոտ 287 մլն դրամի պարգևատրումներ

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2017 թվականին չի հրապարակվել մոտ 287 մլն դրամի չափով պարգևատրումներին վերաբերող քաղաքապետի 12 կարգադրություն:

«Պարգևատրումների թեմայի քննարկումը հնարավորություն տվեց հետաքրքիր փաստեր բացահայտել՝ կապված քաղաքապետարանի նախկին վարչակազմի աշխատանքի որոշ մեթոդների հետ։ Այսպես, 2017 թվականին չի հրապարակվել շուրջ 287 միլիոն դրամի չափով պարգևատրումներին վերաբերող քաղաքապետի 12 կարգադրություն, ինչը «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի խախտում է», - գրել է նա:

Նա նշել է, որ Yerevan.am պաշտոնական կայքում կեղծ տեղեկություններ են հրապարակվել․ պարգևատրումների մասին փաստացի գոյություն ունեցող կարգադրությունների հերթական համարների տակ կայքում հրապարակվել են այլ՝ բոլորովին ուրիշ բովանդակությամբ փաստաթղթեր:

«Սա ի հայտ է եկել փաստաթղթերի մասնակի ուսումնասիրության արդյունքում: Կարծում ենք, որ իրավապահ մարմինները պատշաճ քննությամբ կպարզեն այս կեղծիքի իրական չափերն ու դրդապատճառները: Այստեղ, ի դեպ, պարզ է դառնում, թե ինչու է հանրության մի մասի, այդ թվում՝ լրագրող գործընկերներիս մոտ ձևավորվել թյուր տպավորություն, թե նախկինում պարգևավճարներն «ավելի համեստ էին», քանի հիմա», - գրել է նա:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ Ամնորին ընդառաջ պարգևատրվել է 1628 աշխատակից, որոնց պարգևատրման համար քաղաքային բյուջեից փոխանցվել է 474 մլն դրամ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---