Գարեգին Բաղրամյան. Գազի գինը, կարծում եմ, չի բարձրանա

Գարեգին Բաղրամյան. Գազի գինը, կարծում եմ, չի բարձրանա

PanARMENIAN.Net - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ իր կարծիքով, գազի սակագինը, չի բարձրանա:

Դեկտեմբերի 31-ին ավարտվում է ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը:

Նա ընդգծել է՝ տեղյակ չէ, թե ինչպիսի դիրքորոշում այս հարցի շուրջ ունի Ռուսաստանը՝ նկատելով, որ հայկական կողմը բանակցում է գազի սակագնի իջեցման մասին, հայտնում է Aysor.am-ը:

«Բնականաբար, մենք բանակցում ենք սակագինն իջեցնելու շուրջ, իսկ Ռուսաստանի առաջարկներից ես տեղյակ չեմ: Լավագույն արդյունքը մեզ համար պիտի լինի սակագինն իջեցնելը», - ասել է նախարարի պաշտոնակատարը:

Բաղրամյանը չի ցանկացել խոսել սակագնի հավանական թանկացման հետևանքով ի հայտ գալիք ռիսկերից: «Չեմ կարծում, որ կթանկանա, բայց քիչ է մնացել, եկեք սպասենք մի քանի օր, թող բանակցություններն ավարտվեն», - հավելել է նա:

Նոյեմբերին Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանը գազի սակագնի նվազեցման շուրջ բանակցություններ է վարում ռուսական «Գազպրոմ» ընկերության, ինչպես նաև ՌԴ էներգետիկայի նախարարության հետ:Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են վերանայել ՀՀ-ին տրվող գազի սակագինը, ստեղծել համապատասխան հանձնաժողով:Նա հավելել էր նաև, որ Իրանը Հայաստանին ավելի թանկ գնով է գազ առաջարկում, քան Ռուսաստանը:

ՀՀ-ն այժմ ստանում է ռուսական գազը սահմանին $150` 1000 խմ դիմաց սակագնով։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---