Հասարակություն 11:04 19/12/2017 Հայաստան

Քաղաքական գործընթացներում կանանց հավասար ներկայացվածությունն անհրաժեշտություն է

Հայաստանում գենդերային առկա կարծրատիպեր

«Նուշիկը պետք է մայրիկի պատրաստած նախաճաշը համտեսի, տուն գալուց հետո մտածի՝ պետք է սենյակս հավաքեմ, փոշին մաքրեմ: Զոդողը, բուսաբանը, ինժիներն ու պատշարը տղամարդու մասնագիտություններ են, իսկ կար ու ձևը կնոջ զբաղմունքն է»: Սրանք դպրոցական դասագրքում հայտնաբերել է  մասնագիտությամբ փիլիսոփա Անժելա Չոբանյանը: Նա չի ցանկանում , որ դստեր պատկերացումները կաղապարված լինեն: Ուզում է, որ դուստրը որոշումներ կայացնելիս համարձակ լինի, ազատ լինի ապագա մասնագիտության ընտրության հարցում:
«Ես կարծում եմ, որ մեր կրթական համակարգը, մեր դասագրքերը պետք է ավելի զգայուն լինեն կարծրատիպերը հաղթահարելու հարցում: Այլապես  մենք փոքր տարիքից ենք սահմանափակում կանանց առաջընթացը»,-նշում է Ա. Չոբանյանը:

Նա «Խթանելով կանանց քաղաքական մասնակցությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում պատրաստված ֆիլմի հերոսուհիներից մեկն է: Մյուս հերոսուհիներն էլ սեփական օրինակով ցույց են տալիս, որ  Հայաստանում գենդերային կարծրատիպերը առկա են նաև հեռուստասերիալներում, գովազդում, հասարակությունում, բարձրաձայնում են վերարտադրողական, որակյալ բուժօգնության, սեռով պայմանավորված աբորտների, կնոջ կողմից գլխավորվող ընտանիքների կարիքների չգնահատման ու այլ խնդիրների մասին:




Ծրագիրն ու արդյունքները

Այսօր Երևանում ամփոփեցին տարվա ընթացքում իրականացված  «Խթանելով կանանց քաղաքական մասնակցությունը Հայաստանում» ծրագրի արդյունքները: Ծրագիրն իրականացվել է այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին, «ՕքսԵՋեն» Երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության hիմնադրամի, WomenNet.am  տեղեկատվա-վերլուծական պորտալի և «Ընտանիքի Ակադեմիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ, Շվեդիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ:



Այս ծրագրի հիմքում ընկած է ՕքսԵՋեն կազմակերպության կողմից Օքսֆամի աջակցությամբ 2015-2016թթ իրականացրած «Հավասար. տնտեսական հզորացումից դեպի քաղաքական մասնակցություն» ծրագիրը:

«Ծրագրի արդիականությունը Հայաստանի բնակչության ավելի քան կեսը՝ կազմող (52%) կանանց հավասար ներկայության անհրաժեշտությունն է քաղաքական գործընթացներում»,-Panorama.am-ի  հետ զրույցում ասաց ՕքսԵՋեն հիմնադրամի շահերի պաշտպանության ու քաղաքականության պատասխանատու Անուշ Խաչատրյանը:



Ծրագրի հեղինակները նպատակ ունեն խթանել կանանց մասնակցությունը, ստեղծել բարենպաստ պայմաններ կանանց հիմնահարցերը քաղաքական լայն օրակարգում ներառելու համար, ստեղծել գենդերային հավասարության խնդրի շուրջ հանրային դիսկուրս:

Ծրագրի ներկայացուցիչը նշում է, որ կանանց՝ կառավարման մարմիններում ընդգրկվելն ու ներկայացվածությունն ինքնանպատակ չէ, նրանք կարողանում են իրենց ու մյուս կանանց խնդիրները ներկայացնել:  ՕքսԵՋեն հիմնադրամը մշակել  է կանանց օրակարգ, որտեղ ներառված են հավասար վարձավճարի, ընտանիքի ու կարիերայի համատեղման, կին գլխավորով  ընտանիքիների, հաշմանդամություն ունեցող կանանց խնդիրները:

«Անցնող տարվա ընթացքում երեք խոշոր ընտրություններ են եղել՝ ԱԺ ընտրություններ, Երևանի ավագանու ու ՏԻՄ ընտրություններ: Սովորաբար ընտրությունների մասնակից կանայք ավելի քիչ են լուսաբանվում, մենք հարթակ տրամադրեցինք նրանց»,-ասաց Ա. Խաչատրյանը:
WomenNet.am-ի խմբագիր Թամարա Հովնաթանյանի խոսքով, իրենք նախընտրական ու հետընտրական շրջանում մոնիտորինգ էին իրականացրել՝ պարզելու կանանց մասնակցության մակարդակը,  բացի այդ  ծրագրի շրջանակում հետևել և վերլուծել են կին գործիչների հասցեին հնչող քննադատությունը:



«Հայաստանում բավականին տարածված է քննադատության այն ձևը, երբ ընդիմախոսին լռեցնելու նպատակով փորձում են ընդգծել նրա սեռը: Սա շատ ժամանակ հավելյալ դժվարություններ առաջացնում կանանց համար, որոնք առանց այդ էլ աշխատում են խոշորացույցի ներքո»,-ասաց Թ. Հովնաթանյանը:

Նա նշում է, որ Հայաստանում կին քաղաքական գործիչները հաճախ  այլ կերպ էլ են թիրախավորվում, օրինակ,  հարցականի տակ դնելով նրա սեփական արժանիքները և ընդգծելով այն փաստը, որ նա ինչ որ մեկի բարեկման է:

«Այսինքն շատ հաճախ ներկայացվում է, որ տվյալ կին գործիչը կարողացել է առաջ գնալ ոչ սեփական արժանիքների շնորհիվ»,-ասաց Թ. Հոնաթանյանը:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանին առավել շատ բարկացնում է իրեն հաճախ տրվող հարցը՝ ո՞վ է Ձեզ առաջադրել:



«Իմ գործունեության հիմնական նպատակներից մեկն էլ այդ կարծրատիպերը կոտրելն է: Հայաստանում բնակչության 52 տոկոսը կանայք են, բայց նրանք իրարից այնքան են օտարված, կարծես միայնակ լինեն: Կանայք կանանց սոցիալական հենարանը չեն, կանայք կանանց չեն սատարում ընտրությունների ժամանակ, կանայք չեն քվեարկում գաղափարակից կանանց օգտին, չեն բարձրաձայնում կանանց խնդիրները: Իմ խնդիրն է քաղաքական օրակարգում ընդգրկել կանանց վերաբերող հարցեր՝ ուժեղացնել նրանց տնտեսապես, հնարավորություններ տալ նրան՝ օգտվելու առողջապահական, աշխատանքային իրավունքներից: Սրանք երբեք չեն հայտնվի տղամարդկանց օրակարգում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:



ԱԺ-ում ավելի փորձառու ՀՀԿ-ական Ռուզաննա Մուրադյանն արձանագրում է, որ տարեցտարի Ազգային Ժողովում կանանց մասնակցությունն ավելանում է: Նա հերոսություն է համարում կառավարման ու այլ մարմիններում կանանց կատարած աշխատանքը՝ հաշվի առնելով այն, որ այն ինչ ներվում է տղամարդկանց, չի ներվում կանանց:

«Ես բավարար  մասնակցություն եմ ունեցել կանանց օրակարգը ԱԺ տեղափոխելու, քվոտաների բարձրացման ուղղությամբ, ստորագրահավաք կազմակերպելու, որպեսզի կանանց մասնակցությունը լինի ոչ թե 75% -25%, այլ՝ 70%, 30%»,-ասաց կին պատգամավորը՝ հաշվետվություն ներկայացնելով ծրագրի ամփոփման միջոցառման մասնակիցներին:
Վերջին խորհրդարանական ընտրություններն էլ, նրա խոսքով, ցույց տվեցին, որ հասարակությունում առկա են կարծրատիպեր, կին գործիչներին չեն վստահում:

«Այն տեղերում, որտեղ տարածքային ցուցակներով տղամարդկանց հետ մրցում էին կանայք, վերջինները պարտվեցին»,-ասաց Մուրադյանը: Նա էլ համարում է, որ խնդրին լուծում տալու համար պետք է սկսել դպրոցից, կրթության բովանդակությունից:

Քվոտավորումն արդյունավետ էր

Ներկայում ԱԺ 105 պատգամավորներից 19-ը կամ 18 տոկոսը կանայք են: Կանանցից միայն երկուսն են անցել տարածքային ցուցակով, մյուսները՝ համապետական: Նախորդ գումարման խորհրդարանում կանայք կազմում էին 10 տոկոս: Այս առաջընթացի շնորհիվ միջխորհրդարանական միության  ռեյտինգային ցուցակներում Հայաստանը մի քանի տասնյակ տեղով բարելավեց դիրքերը:

Տարածարջանում ԱԺ-ում կանանց ներկայացվածության ցուցանիշով Հայաստանն առաջատար է, Վրաստանում 16 %, Ադրբեջանում՝ 16.5 %:  Այնուամենայնիվ աշխարհից հետ ենք մնում, քանի որ միջին ցուցանիշը 23.4 % է, ԵԱՀԿ անդամ պետությունների շրջանում՝ 26%:
Ծրագրի հեղինակներն արդյունքները բավարար չեն համարում, բացի այդ, արձանագրում են, որ ՀՀ ընտրական օրենսգրքում  ամրագրված մեկ սեռի առնվազմ 25 տոկոսանոց ներկայացվածությունը ԱԺ անցած քաղաքական ուժերից միայն մեկն է խմբակցության կազմում  ապահովել՝ «Ծառուկյան» դաշինքը:



Նրանք նաև հաշվել են, որ ԱԺ խորհրդի 17 անդամներից միայն երկուսն են կանայք, ԱԺ նախագահի պաշտոնում երբևիցե կին չի առաջադրվել, փոխնախագահներից մեկն է կին, խմբակցությունների թվում կանայք չկան, մշտական հանձնաժողովների ղեկավարներից մեկն է կին:

Ծրագրի շրջանակում նաև վերլուծել են, որ տարածքային ցուցակները զգալիորեն իջեցրեցին քվոտայի արդյունավետությունը խորհրդարանական ընտրություններում:
Երևանի ավագանու ընտրությունների պարագայում քվոտան առավել արդյունավետ է աշխատել, տարածքային ցուցակներ չեն եղել, գործող ավագանու 65 անդամներից 18-ը կամ 28%-ը կանայք են:

Համայնքների խոշորացման գենդերային հետևանքները

Հոկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո Հայաստանում կա 502 համայնք, որից միայն 7-ն են կանայք ղեկավարում: Դա  կազմում է 1.4 %: 2016-ին Հայաստանի 793 համայնքներից 17-ն էին կանայք ղեկավարում:
«Հետընթացը պայմանավորված է նրանով, որ կանայք դուրս են մղվում խոշորացված համայնքներում ընթացող թեժ ընտրապայքարից, կամ էլ ի սկզբանե, ցածր շանսերը գնահատելով, չեն առաջադրվում»,-կարծիք հայտնեց Անուշ Խաչատրյանը:
Նորընտիր ավագանիների 4.4 տոկոսն են կանայք:
«Սա լուրջ հետընթաց է, եթե հաշվի առնենք, որ 2016-ի դրությամբ ավագանիներում կանանց ներկայացվածությունը 11.8 տոկոս էր»,-նշում են ծրագրի հեղինակները:

Սեքսիզմը ծաղրանկարիչների աչքերով

Հավասար քարոզարշավի շրջանակում էր իրականցվում «Սեքսիզմ. նկատի՛ր, մի՛ լռիր, կանխի՛ր» խորագրով ծաղրանկարների մրցույթը:  «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ ծրագրերի պատասխանատու Գոռ Պետրոսյանի խոսքով, այս տարի խնդիրը  փորձել են ներկայացնել ծաղրանկարներում: Դրանց մեծ մասն արվել են ծրագրի հետ Լևոն Առաքելյանի ու Վահան Ներսիյանի հետ համագործակցությամբ:



«Հայտարարվել էր մրցույթ: Ստացել ենք 36 հայտ: Նախատեսվում էր, որ կունենանք մեծ ժյուրի, կունենանք հաղթող եռյակ: Ցավոք, 33 աշխատանքը որևէ կապ չուներ սեքսիզմի հետ»,-ասաց Գ. Պետրոսյանը:

Հաղթող հինգ ծաղրանկարներից երեքի հեղինակը Արսեն Գևորգյանն է՝ Դիզոն, ով մի քանի տասնյակ մրցանակներ է ստացել արտասահմանյան երկրներում անցկացված մրցույթների ժամանակ:

«Ես գենդերային թեմայով առաջին անգամ եմ աշխատանքներ ներկայացնում: Ես ավելի շատ աբստարկտ ոճում ցույց եմ տվել կանանց խնդիրները»,-ասաց նա:




Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}