Friday, 29 03 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին

Կեղծ լոզունգներն ի վերջո բերում են հեղափոխությունների

2013թ.-ին հանրապետությունից արտահանվել է շուրջ 23240 տոննա ծիրան: Ընդհանուր առմամբ ծիրանի արտահանման ծավալը 84%-ով գերազանցել է նախորդ տարվա արտահանման ցուցանիշը…

Հունվարի 18-ի դրությամբ ՀՀ-ից ընդհանուր առմամբ արտահանվել է 1313 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 539 տոննայի դիմաց: Արտահանվել է 184 տոննա խնձոր` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3 տոննայի դիմաց…

Օգոստոսի 10-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 50.315 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն՝ նախորդ ամբողջ տարվա 46.450 տոննայի դիմաց…

2015 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ խաղողի արտահանման ծավալը կազմում է 13.0 հազ. տոննա՝ նախորդ տարվա 7.8 հազ. տոննայի դիմաց: Արտահանման ծավալները գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 65.9%-ով…

Հայաստանից արդեն արտահանվել է 47.854 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 27.623 տոննայի դիմաց…

ՀՀ գյուղնախարարությունը հայտնում է, որ հուլիսի 27-ի դրությամբ արտահանվել է 20.000 տոննա ծիրան՝ նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց, և 2038 տոննա կեռաս՝ նախորդ տարվա 370 տոննայի դիմաց…

Ընթացիկ տարվա հինգ ամիսներին Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանումը շուրջ 80%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Մասնավորապես, մայիսի 31-ի դրությամբ արտահանվել է 48 հազար, իսկ 2017-ի հինգ ամիսներին՝ 27 հազար տոննա պտուղ-բանջարեղեն:

Վերոնշյալները գյուղնախարարության վերջին տարիների արտահանումների վերաբերյալ հաղորդագրություններից են: Վերջին 3-4 տողերի տվյալները 2018թ.-ինն են: Այդպիսի հաղորդագրությունները հարյուրներով են: Ամենայն մանրամասնությամբ, բացարձակապես նույն բովանդակությամբ:

Գրեթե չի եղել մի հաղորդագրություն, որում տվյալ տարվա բոլոր ցուցանիշները (այդ թվում նաև՝ արտադրությանը վերաբերող) էապես չգերազանցեն նախորդներին:

Արտահանումների վերաբերյալ գյուղնախի երեկվա հաղորդագրությունը բացարձակապես նույն տրամաբանության, նույն բովանդակության շրջանակներում է:

Ցավալիորեն «հին ու բարի ավանդույթները» շարունակվում են: Մինչդեռ ապրիլյան հեղափոխությունը ամեն տիպի, նաև նման կեղծարարությունների դեմ էր ուղղված, երբ տնտեսության իրավիճակը գնալով վատանում էր, իսկ այն բնութագրող ցուցանիշները լավանում էին: Վերջին հաղորդագրությունը ցույց տվեց, որ գյուղնախարարությունում առայժմ մտածելակերպի, սկզբունքների որևէ փոփոխություն չի գրանցվել: Դա հասկանալի դարձավ նաև նորանշանակ նախարարի՝ գյուղնախարարության 2017թ.-ի գործունեության հաշվետվությունից ու լրագրողների հարցերին տված նրա պատասխաններից:

Իրականում այլ կերպ լինել չէր էլ կարող, որովհետև անկախ ամեն ինչից՝ նախարարը, որ լինելով հին թիմի ու մտածելակերպի մարդ՝ միաժամանակ ոլորտին տիրապետող մարդ չէ: Հին թիմի ու մտածելակերպի են նաև նախարարության «ոլորտին տիրապետողները», որ հին, էությամբ սովետական կաղապարներում ձևավորված կադրեր լինելով՝ դժվարանում են այլ կերպ մտածել ու գործել: Դա է իրականությունը, և այդ առումով նրանց մեղադրելը ճիշտ չէ:

Երեկվա վարչապետ Կարեն Կարապետյանը կողմնակից էր, որ գյուղատնտեսական սուբսիդավորվող վարկերը տրվեն խոշոր տնտեսություններին (այն դեպքում, երբ եղած տնտեսությունների ավելի քան 90%-ը մանր ու միջին է), գյուղատնտեսության քաղաքականությունը որոշող թիմը չէր համարձակվում գոնե «հուշել», որ այդ դեպքում միջին ու մանր գյուղացիական տնտեսությունները կկործանվեն: Ավելին, նրանք գյուղվարկերի սուբսիդավորման ծրագիրը մշակել էին ըստ նրա ճաշակի: Նիկոլ Փաշինյանը իրավացիորեն համարում է, որ պետք է ուշադրությունը կենտրոնացվի առավելապես փոքր տնտեսությունների վրա, և նախարարության թիմը սկսել է խոսել փոքր տնտեսությունների զարգացման մասին:

Իրականում ոլորտի զարգացման իմպուլսները պետք է ոչ թե վերևից՝ վարչապետերից իջնեն նախարարություններ, այլ հակառակը: Ի վերջո վարչապետն ամեն ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետը լինել չի կարող: Հետևաբար, կողմ չլինելով կադրային ջարդ ասվածին, նշեմ, որ միանշանակորեն անհրաժեշտություն է գյուղատնտեսության ոլորտում նոր կադրերով նոր մտածելակերպի ներմուծումը: Այլապես վարչապետը, ի թիվս մեկ-երկու ոլորտների, առաջնային է համարել նաև գյուղատնտեսությունը, մինչդեռ մինչ օրս ոլորտային քաղաքականություն որոշող այս կառույցում անտեղյակ մի նախարարը փոխարինվել է ոչ պակաս անտեղյակ մեկ ուրիշով: Ավելի ոչինչ:

Գյուղատնտեսությունն ընդգծված պահպանողական տրադիցիաներ կրող ոլորտ է, որի նկատմամբ վերջին տասնամյակներին երկրի բարձրագույն ղեկավարության կողմից դրսևորվել է մնացորդային վերաբերմունք բոլոր, այդ թվում և՝ կադրային առումով: Հետևաբար կառավարությունը պարզապես պարտավոր է այստեղ նոր, երիտասարդ, առավելապես դրսում գյուղատնտեսական կրթություն ստացած մասնագետների ներառել, իհարկե՝ հանրապետությունում եղած թվով արդեն շատ քիչ, փորձառու մասնագետների ընկերակցությամբ, որպեսզի դրսից եկածները աշխարհում այս ոլորտում ընթացող զարգացումների շունչը բերեն, ներսինները՝ Հայաստանին բնորոշ առանձնահատկությունները համադրեն դրանց, ու արդյունք լինի:

Այլապես «անցած տարվա համեմատությամբ 250 տոկոս ավելի արտահանմամբ» կեղծ լոզունգներն ի վերջո բերում են թավշյա, իսկ ավելի հաճախ՝ ոչ այնքան թավշյա հեղափոխությունների, ինչը մենք արդեն արել ենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում