Այսօր մենք պատերազմում ենք հավաքական թուրքերի դեմ, այսինքն Թուրքիա և Ադրբեջան: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
«Բացի այդ, շատ կարևոր է աշխարհին հասցնել, որ մենք պատերազմում ենք միջազգային ահաբեկչության դեմ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային ահաբեկիչները ուղղակի ողողված են Ադրբեջանում: Դրա մասին խոսել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, դրա մասին բազմաթիվ հայտարարություններ է արել Ռուսաստանը, ընդհուպ մինչև ԱԳՆ-ի հատուկ հայտարարություն էեղել: Դրա մասին խոսել է ԱՄՆ-ը, Պենտագոնի հայտարարությունն է եղել:
Այս պայմաններում հրադադարի խնդիրը չէ, մենք պետք է զսպենք, սաստենք ագրեսիան Ադրբեջանիի ու Թուրքիայի կողմից, նվազագույնը դիվանագիտական ու քաղաքական առումներով»,-ասաց նա: