Friday, 19 04 2024
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում

ՀՀ ԱՆ-ն Թբիլիսին է փոխանցել իր ափսոսանքը՝ կապված Արսեն Թորոսյանի մեկնաբանության հետ

ՀՀ առողջապահության նախարարությունը դիվանագիտական խողովակներով պաշտոնական Թբիլիսիին է փոխանցել իր ափսոսանքը գերատեսչության ղեկավար Արսեն Թորոսյանի խոսքերից հետո, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Հայաստանի առողջապահության նախարարությունից զանգահարել են Երևանում Վրաստանի դեսպանատուն, նախարարի անունից ափսոսանք հայտնել՝ կապված այն բանի հետ, որ նրա հայտարարությունները, որոնք, նրանց խոսքով, սխալ էին մեկնաբանվել, վշտացրել են իրենց վրացի գործընկերներին, ինչի կապակցությամբ էլ ափսոսանք են հայտնում և խնդրում իրենց դիրքորոշումը փոխանցել Թբիլիսիին»,- ասել է Զալկալիանին լրագրողներին:

Զալկալիանիի խոսքով՝ այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներով տարածվել են Արսեն Թորոսյանի հայտարարությունները, դեսպանությունը միանգամից կապ է հաստատել հայկական կողմի հետ:

«Իհարկե, մեղմ ասած, այս մեկնաբանությունը կոռեկտ չէր հարևան, բարեկամ երկրի նկատմամբ, հատկապես այնպիսի պաշտոնատար անձի կողմից, ինչպիսին առողջապահության նախարարն է», – հավելել է Զալկալիանին:

Ավելի վաղ Թբիլիսիի ինֆեկցիոն կլինիկայի բուժական մասի ղեկավար Մարինա Էզուգբայան հայտարարել էր լրագրողներին, թե Վրաստանը չի թաքցնում կորոնավիրուսով վարակվածների և վարակի հետևանքով մահացածների թվերը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Վրաստանում զարմացել էին Արսեն Թորոսյանի «ոչ դիվանագիտական» հայտարարություններից:

Վրաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավարը «ոչ դիվանագիտական էր» համարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունները Վրաստանի հակահամաճարակային կառույցների վերաբերյալ։

Թորոսյանի խոսքերից հետո նրա խոսնակը հայտարարել է, թե նախարարի խոսքերը կտրվել են կոնտեքստից, ու ներկայացրել է սղագրությունը, որը համընկնում է հրապարակումների բովանդակությանը։

«Չեմ ժխտում, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի լավ, խիստ ու ուժեղ են իրականացվել, այդ թվում մինչ օրս։

Կա նաև մեթոդաբանության տարբերություն. նախ Վրաստանի առողջապահական համակարգը և հատկապես հակահամաճարակային համակարգը էականորեն տարբերվում է մեր հակահամաճարակային համակարգից, ոչ լավ իմաստով, իհարկե։ Մեր հակամաճարակային համակարգն ավելի ուժեղ է և ես դա չեմ ասում, որպես հպարտանալու մի բան, այլ պարզապես փաստ եմ արձանագրում՝ մասնագիտական մակարդակի, ոչ քաղաքական։

Ես հուսով եմ, որ մեր հարևանները, բոլորն էլ կկարողանան իրենց համակարգերն ուժեղացնել և մենք բոլորս պաշտպանված կլինենք։ Նույնը վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությանը, Ռուսաստանի Դաշնությանը. ինչո՞վ են այս երեք երկրները կարևոր, քանի որ հոսքերի առումով մենք շատ խոցելի ենք դառնում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում