Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Դա լեգիտիմ դատարան չէ, իշխանությունը պետք է ՍԴ-ի որոշումը «շան տեղ չդնի»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը։

-Պարոն Մալխասյան, Սահմանադրական դատարանը մասամբ բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքը, ի՞նչ կարծիք ունեք այդ մասին։ Ի՞նչ հետևանքներ կունենա Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը։

-Սկսենք այնտեղից, թե ովքե՞ր են դատավորները։ Նրանք շատ բարձր աշխատավարձ են ստանում և, դրանից բացի՝ նախկին ռեժիմի իշխանությունը հավերժացնելու երաշխավորն էին։ Դատավորները աշխատավարձ էին ստանում նաև այլ տեղերից, ես լսել եմ, որ ռուսները Սլավոնական համալսարանում նրանց ամեն մեկին 100 դոլարից ավելի աշխատավարձ են տալիս։ Պահել էին փաստորեն այսօրվա համար այդ ականները։

Մենք 1.5 տարի է՝ այս հեղափոխական իշխանություններին խորհուրդ ենք տալիս փոխել Սահմանադրությունը, սահմանադրական այն դրույթները, որով իրենք անձեռնմխելի են դարձել ու պետք է հավերժ դատավոր մնան։ Մեզ չլսեցին, կարծեցին, որ Սերժի ձևավորած Սահմանադրությունը իրենց շատ հարմար է, բայց տեսա՞ք՝ ռումբն ինչպես պայթեց։ Եթե դու ժամանակին դաշտից չես մաքրում ականները, դրանք ուշ թե շուտ պետք է պայթեն։ Հայաստանում կան մարդիկ, որ, օրինակ, Վազգեն Մանուկյանն ասում է՝ հերի՛ք է փորփրեք անցյալը, ինչ եղել է, թող անցնի գնա։ Զարմանում եմ այդ մարդկանց տրամաբանության վրա, արդարությունն ու ճշմարտությունը վեր են ամեն ինչից, քանզի միայն դրանցից է կախված ազգի մեծությունն ու ապագան, ընդհանրապես ազգի գոյությունը։ Եթե դու հանցագործությունները պարտակում ես, դառնում ես այդ հանցագործությանը մասնակից։ Հիմա ահա այսպիսի վիճակ է, եթե այսօրվա քաղաքական իշխանությունները կամք ու վճռականություն ունենան, չպետք է ընդունեն Սահմանադրական դատարանի որոշումը։ Նիկոլ Փաշինյանն ինքն ասաց, որ Հրայր Թովմասյանը կարծում է, թե մի հատ բուդկա է դրել, ինքն այդ բուդկի պատասխանատուն է, վրան էլ գրել է Սահմանադրական դատարան։ Եթե քաղաքական իշխանությունը Սահմանադրական դատարանը ոչ լեգիտիմ է համարում, ապա պետք է չընդունեն նրա որոշումները ու շատ արագ կարգով ձեռնամուխ լինեն սահմանադրական համապատասխան փոփոխություններից։ Սրանք աղբակույտ են, իսկ աղբակույտն ինչքան մնաց, գարշահոտություն է տարածելու։ Սրանք ականներ են, որ նորից կպայթեն։

-Այսինքն՝ դուք առաջարկում եք, որ իշխանությունը չընդունի Սահմանադրական դատարանի որոշումը։

-Այո՛, առաջարկում եմ, որ իշխանությունը սրանց շան տեղ չդնի, որովհետև սրանք լեգիտիմ չեն։ Եթե լեգիտիմություն չունեն, նշանակում է՝ իրենց որոշումներն էլ լեգիտիմ չեն, օդի մեջ խոսում են։ Մի հատ պարզենք՝ ովքեր են դատավորները, Թովմասյանն ինքն է հանցագործությունների մեջ թաղված։ Այսինքն՝ նախկին բանդիտական համակարգի ներկայացուցիչները ուզում են օրակարգ փոխել, որ չբացահայտվեն գլխավոր հանցագործների բոլոր մեղքերը։ Քոչարյանը կողոպտել է ամբողջ երկիրը, ի՞նչ անենք նրան, հերո՞ս դարձնենք։

-Իսկ ի՞նչ վտանգներ է ներկայացնում նրա ազատության մեջ հայտնվելը։

-Ռուսների համար Քոչարյանը մի կոպեկի արժեք չի ներկայացնում, նրանք ուզում են Նիկոլի վարկանիշը գցել։ Եվ իրոք՝ նրա ազատության մեջ հայտնվելու դեպքում Փաշինյանի վարկանիշը կընկնի, որովհետև ժողովուրդը երկար-բարակ չի մտածում։ Մտածում են՝ Նիկոլն ուժեղ չի, որ նրան իր տեղը դնի։ Ռուսները հենց սրա վրա են խաղում, ուզում են օր առաջ Փաշինյանի վարկանիշն ընկնի։ Քանի ականների դաշտը չի մաքրվել, դրանք անընդհատ պայթելու են։ Եթե աղբը տանդ մեջ է, կեսը մաքրել ես, կեսը՝ ոչ, նշանակում է ոչինչ էլ չես մաքրել, աղբը կշարունակի տարածվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում