ՆՏՎ. Քոչարյանը միջանկյալ, բայց կարևոր հաղթանակ է տարել (վիդեո)

ՆՏՎ. Քոչարյանը միջանկյալ, բայց կարևոր հաղթանակ է տարել

PanARMENIAN.Net - Ռուսական ՆՏՎ հեռուստաալիքն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՀ Սահմանդրական դատարանի կայացրած որոշմանը՝ որակելով այն որպես միջանկյալ հաղթանակ:

«Այսօր կալանքի տակ գտնվող Հայատանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը միջանկյալ, սակայն կարևոր հաղթանակ է տարել»,-ասվում է հեռուստաալիքի ռեպորտաժում: Նշվում է նաև, որ «ՀՀ Սահմանդրական դատարանն ապօրինի է ճանաչել նախկին նախագհ Քոչարյանի կալանքը»:

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հրապարակել է ՍԴ որոշումը 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քրեական դատավարության 35-րդ ու 135-րդ հոդվածների սահմանադրականության հարցով։Ըստ այդմ, օրենսգրքի 35-րդ՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները սահմանող հոդվածը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող։ Համաձայն որոշման, այն ճանաչվել է անվավեր, քանի որ նշված հանգամանքների թվում այնտեղ ներառված չէր Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված անձանց գործառութային անձեռնմխելիությունը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---