Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի գալա ընթրիքին

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են «Ասիական 
քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի գալա ընթրիքին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների պալատում մասնակցել են «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի գալա ընթրիքին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այն տրվել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի անունից: 

Ընթրիքին մասնակցել են նաև համաժողովին մասնակցելու նպատակով ՉԺՀ ժամանած Սինգապուրի, Մոնղոլիայի, Շրի Լանկայի, Կամբոջայի, Հունաստանի և Ուզբեկստանի նախագահները:

Մայիսի 15-ի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի բացման արարողությանը և հանդես կգա ելույթով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]