Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լուսնի վրա ծիլ տված պատմության մեջ առաջին բույսը չորացել Է

Լուսնի վրա ծիլ տված պատմության մեջ առաջին բույսը չորացել Է

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բամբակենու սերմը, որը Լուսնի հակառակ կողմում ծլել Էր չինական Chang՚e 4 զոնդում, չորացել Է: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է «Սինհուա»-ն: Գիտնականները պնդում են, որ երկարատեւ գիտափորձի հույս չունեին Lunar Micro Ecosystem փոքրաչափ կենսոլորտով:

Ծիլի կործանման գործոն են համարում լուսնային գիշերը, երբ Երկրի բնական արբանյակի մակերեւույթի ջերմաստիճանն իջնում Է ըստ Ցելսիուսի մինչեւ մինուս 170 աստիճան:

Բացի բամբակենուց, Լուսին Էին հասցվել հլածուկի, կարտոֆիլի եւ ձիթատու մշակաբույսերի սերմեր, սակայն դրանք չեն ծլել:

Իջեցվող ապարատը՝ Chang՚e 4 առաքելության 140-կիլոգրամանոց լուսնագնացով, հունվարի 3-ին փափուկ վայրԷջք Է կատարել Հարավային բեւեռ - Էյթքեն ավազանում՝ դառնալով առաջին զոնդը, որն իջել Է Լուսնի հակառակ կողմի վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]