Shadowmatic խաղը երկար սպասված թարմացումն է ստացել. 30-ից ավելի նոր մակարդակ ունի (վիդեո) 19 ապրիլի 2018 - 19:49 AMT PanARMENIAN.Net - Հայկական Triada Studio-ի թողարկած ամբողջ աշխարհում հայտնի Shadowmaticխաղը երկար սպասված թարմացումն է ստացել: Այն արդեն նոր բաժին ունի՝ Other Worlds («Այլ աշխարհներ»), որը բաղկացած է ավելի քան 30 մակարդակից՝ ինտեգրված 3 նորյուրօրինակ թեմատիկ միջավայրում՝ Space («Տիեզերք»), Music («Երաժշտություն») ու Ancient Worlds («Հինավուրց աշխարհներ»): Նոր մակարդակները հասանելի են iOS-ի ու tvOS-ի համար: «Այս թարմացնամ շնորհիվ դուք կճանապարհորդեք ժամանակի ու տարածության միջով՝ բացահայտելով հնագույն դարերի գաղտնիքները, կհայտնվեք տիեզերքում ու կսուզվեք երաժշտության աշխարհը»,- ասվում է թարմացման նկարագրությունում: Խաղի նոր բաժինը հասանելի է դառնում մեկանգամյա գնման պարագայում: Վճարումից հետո հասանելի կլինեն հետևյալ հիմնական գործառույթները. նոր մակարդակի քարտեզը, բացառիկ 30մակարդակ, 3 «թաքնված» մակարդակ, 3 նոր միջավայր, ձեռքբերումներ ու երկրորդական առաքելություններ: Բոլոր մակարդակներն ուղեկցվում են երաժշտական նոր կոմպոզիցիաներով: Երաժշտությունը ևս հասանելի կլինի iTunes-ում: Shadowmatic խաղը 3D գլուխկոտրուկ է, որն օգնում է զարգացնել երևակայությունն ու ժամանակի հետ կատարելագործել շարժումների կոորդինացիան ու ռեակցիայի արագությունը:2015-ի հունվարին լույս տեսած խաղը հասանելի է Android և iOS համակարգերի օգտատերերին՝ անվճար ներբեռնման համար: 2015-ի հունիսի 8-ին Apple Design Awards ամենամյա մրցույթում խաղը մրցանակ ստացավ՝ Apple-ի կողմից ճանաչվելով «լավագույն նոր խաղ»:Այն նաև ճանաչվեց Google Play-ի 2017 թվականի լավագույն նորարարական խաղերից մեկը: Խաղն ունի 9 սենյակ և 80-ից ավել մակարդակ (level)՝ ինքնատիպ միջավայրերով: Կարճ ժամանակում խաղը հայտնվել է App Store-ի ամենաշատ ներբեռնվող հավելվածների շարքում։ Այն հասանելի է 13 լեզվով։ Shadowmatic-ն արժանացել է ևս 2 մրցանակի DevGAMM Awards-ում, ինչպես նաև ճանաչվել տարվա լավագույն խաղ iPhone-ի համար Չինաստանում, Հնդկաստանում և Ռուսաստանում, «Լավագույն խաղեր iPhone-ի համար» մրցանակակիր դարձել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում: Հոնկոնգում և Թայվանում խաղը հաղթել է «Ամենանորարարական խաղ iPhone-ի համար» անվանակարգում, իսկ Կորեայում ստացել «Լավագույն բեսթսելեր iPhone-ի համար» կոչումը: Հավելվածն արժանացել է նաև բազմաթիվ այլ մրցանակների: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն ընդգծել են պարբերական ուղիղ չվերթերի կարևորությունը Միրզոյանը գործընկերոջ ուշադրությանն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը Փաշինյան․ Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա» Վարչապետը նաև վստահեցրել է, որ եթե այս քայլերը չարվեն, երաշխավորում է, որ մեր տարածաշրջանում նոր պայթյուն է լինելու Թյուրքագետը՝ ԼՂ–ից ռուս խաղաղապահների դուրս գալու մասին․ Սյունիքը հայտնվեց լիարժեք թուրքական աքցանի մեջ Նա նշել է, որ դրանով Սյունիքի ու Ադրբեջանի բանակի միջև վերանում է վերջին հնարավոր խոչընդոտը Տոյվո Կլաարն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Նրա թեկնածությունը Բորելի առաջադրումների ցուցակում է |