▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիլվա Համբարձումյանն ասում ա՝ ես չեմ տվել, հետո ասում ա՝ տվել եմ. Ռոբերտ Քոչարյան

 

Ինչպես հայտնի է, ըստ մյուս մեղադրանքի, Ռոբերտ Քոչարյանը 2008-ի փետրվարին և մայիսին գործարար Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն դրամին համարժեք 3 միլիոն դոլար կաշառք։ Այս մեղադրանքի հետ կապված՝ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն այսօր հայտարարություն արեց.

 

 

 

 

 

 

 

 

«Երբ կաշառքի մասին նոր մեղադրանք առաջադրվեց պարոն Քոչարյանին՝ Սիլվա Համբարձումյանի հետ կապված, զանգ ստացա: Սիլվան հարցնում, ասում ա՝ կարո՞ղ եք ապացուցել, որ ես կաշառք եմ տվել: Խի՞ եք իմ անունը շոշափում: Ասում եմ՝ մենք չենք շոշափում, չեք տվել, գնացեք իրենց ասեք, մեզ ինչո՞ւ եք ասում...»:

Իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց.

«Սիլվա Համբարձումյանը ցուցմունքներում ասում ա՝ ես կաշառք չեմ տվել, նվիրատվություն եմ արել, հետո ասում ա՝ տվել եմ, որ ինձ չխանգարեն, բայց որևէ փաստ չկա, որ մինչև էդ իրեն խանգարել են: Հասանալի չէ՝ որտեղի՞ց պետք է նախագահն իմանա, որ Համբարձումյանն ինչ-որ ընկերության ա ծախում, ում, ինչ... Այս ամբողջն այնպիսի մի աբսուրդի է նմանվում, որ ինքնս ինձ հարցնում եմ՝ ինչի՞ համար ա ու եզրահանգում՝ կալանքը հնարավորին երկար պահելու համար հորինել էին այս քրգործը»,- նշեց Քոչարյանը:

 

Կարդացեք նաև՝ Այդ տեսանյութերն այսօր ոչ մի տեղ չկան, չգիտեմ՝ որտեղ են. Ռոբերտ Քոչարյան

15 անգամ պետք է ասես, որ մտնի, մեկ ա՝ չի մտնում. Ռոբերտ Քոչարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին