1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ապրում եմ՝ սպասելով ներշնչանքի հայտնությանը. «Մի մեծ լուսաբաց» գրքով Սևակ Արամազդը փորձել է ճշմարտությունը հասցնել ընթերցողին

Ապրում եմ՝ սպասելով ներշնչանքի հայտնությանը. «Մի մեծ լուսաբաց» գրքով Սևակ 
Արամազդը փորձել է ճշմարտությունը հասցնել ընթերցողին

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մի մեծ լուսաբաց». այսպես է կոչվում բանաստեղծ, արձակագիր Սևակ Արամազդի (Հովհաննիսյան) նոր գիրքը: Ժամանակակից գրողի՝ 200-ից ավելի բանաստեղծություն ներառող այս ժողովածուի շնորհանդեսը կկայանա սեպտեմբերի 7-ին, ժամը 20-ին «Լոֆթ» կենտրոնում։ Այս ժողովածուն մի յուրօրինակ պատկերասրահ է, որտեղ առկա են բնության և մարդկային կյանքի ամենաբազմազան երևույթների ու իրողությունների «կենդանի դիմանկարներ»։ Հեղինակն ընթերցողին առաջարկում է նոր ու անծանոթ ուղի  դեպի սկիզբ, դեպի աշխարհի ու կյանքի թաքնված ճշմարտությունը, որի անդադար որոնումներում մարդը հայտնաբերում է սեփական էության անսահմանությունը: Շնորհանդեսի շրջանակում հեղինակի բանաստեղծությունների ընթերցմամբ հանդես կգա ՀՀ վաստակավոր արտիստուհի Կարինե Ջանջուղազյանը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Սևակ Արամազդը պատմում է իր նոր գրքի մասին:

Բանաստեղծական նոր ժողովածու

«Մի մեծ լուսաբացը» լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: Այս անգամ ներկայանում եմ բանաստեղծությամբ: Ժողովածուն ավարտուն տեսք է ստացել դեռևս չորս տարի առաջ, թեև հիմա է միայն այն հրատարակվում: Սա ինձ համար յուրահատուկ վերադարձ է դեպի սկիզբ, դեպի ոչնչով չստվերված ընկալումներ: Մարդիկ, իրադարձությունները ներկայանում են համապարփակ լույսի մեջ, ներկայանում իրենց իսկական տեսքով: Բանաստեղծությունները բաժանված չեն ինչ-որ շարքերի կամ բաժինների, պարզապես սա մի պատկերասրահ է, որտեղ, ինչպես կյանքում, ամեն ինչ հանդես է գալիս միասնաբար:

Ճշմարտությունը՝ ընթերցողին

Բանաստեղծի խնդիրն է ընկալել ամեն ինչ, ամբողջի գոյաբանական տեսիլքը պատկերել, մարմնավորել: Սա կենդանի իրականության էպիկական ընկալումն է, որը, լինելով խիստ պայմանական ձևերի մեջ, արտահայտում է այն, ինչ անանց է, անսահման է, մի խոսքով՝ ճշմարտությունը: Ես փորձել եմ ճշմարտությունը հասցնել ընթերցողին:

«Մի մեծ լուսաբաց»

Ժողովածուում հային ու Հայաստանին վերաբերող մեկ բանաստեղծություն կա միայն, կոչվում է «Հայաստանը»: Բանաստեղծության վերջին տողից է վերցված գրքի վերնագիրը:

Գիրքը գրվել է 2011-14 թթ., առանց ընդհատումների: Իմ վերջին բանաստեղծական ժողովածուն լույս էր տեսել 2000 թվականին, դրանից հետո միայն վեպեր էի տպագրել, և ահա մի օր շատ անսպասելի կերպով բանաստեղծությունն ասպարեզ եկավ: Այդ մասին ես գրել եմ նաև գրքի առաջաբանում: Ժողովածուում ներառված ավելի քան 200 բանաստեղծություններից թարգմանվել են նաև ռուսերեն, գերմաներեն:

Գրքի կազմին Վան Սողոմոնյանի «Արեգակ» ստեղծագործությունն է:

Արձա՞կ, թե՞ չափածո

Ես ինձ առաջին հերթին բանաստեղծ եմ համարում, հետո միայն արձակագիր: Ես երբեք որևէ բան չեմ ծրագրում գրելու, ապրում եմ՝ սպասելով ներշնչանքի հայտնությանը: Եվ ինքն է թելադրում, թե ինչ եմ գրելու՝ արձա՞կ, թե՞ չափածո: Ի դեպ, տարիներ առաջ մի վեպ էի գրել, վերջերս պատահաբար հայտնաբերեցի թղթերիս մեջ, հիմա զբաղված եմ այն կարգի բերելով, գուցե մյուս տարի տպագրեմ:

Սևակ Արամազդը ծնվել է 1961 թվականին Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում

Երևանի ՎԲրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական և Մայնի 

Ֆրանկֆուրտի ՎԳյոթեի անվան  համալսարաններում ուսանել է գերմանագիտություն և փիլիսոփայություն

Մի շարք գրքերի հեղինակ էԱյժմ բնակվում է Գերմանիայում

 

Ռոզա Գրիգորյան

Լուսանկարը՝ Մխիթար Խաչատրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]