Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Փաշինյանի ճաշակն ու տնտեսական անկումը

Վիճակագրության ազգային կոմիտեն հրապարակել է տարվա ինն ամիսներին վերաբերող տնտեսության ցուցանիշները, համաձայն որոնց՝ գյուղատնտեսության ոլորտում շարունակվում է կայուն անկումը: Օրերս դրան անդրադարձել է նաև հանրապետության վարչապետը՝ նշելով, որ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի 4.8%-ի նվազում ունենք, բայց այս ոլորտի հետ կապված մի նրբության կա. Հայաստանում կոնյակի սպիրտի ներկրման հետ կապված որոշակի խնդիր ենք ունեցել: Կոնյակի սպիրտ է ներկրվել հանրապետություն երկար տարիներ, որը «տեղավորելու» համար ցույց են տրվել խաղողի մթերման ծավալների ոչ այնքան հավաստի ցուցանիշներ. «Հիմա այդ մեխանիզմը փակված է, և խաղողի մթերման ծավալները ավելի ճշգրիտ են արտահայտվում»:

Թեմային մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք, և պետք է նշենք, որ վարչապետի խոսքի առաջին մասը միանշանակ ճիշտ է. վերջին 10-20 տարիներին Հայաստանում կոնյակի մաֆիա էր գործում հանրապետության ղեկավարության կոորդինացմամբ, և ցորենի ու պարզ չի, թե էլ ինչի սպիրտը, որ ներկրվում էր Հայաստան ու այստեղից «հայկական կոնյակ դարձած» դուրս գալիս, խնդիրներ էր ստեղծում ազգային վիճակագիրների համար: Եվ այդ անհամապատասխանությունը «տեղավորելու» համար, ինչպես նրբանկատ ակնարկում է վարչապետը, «ցույց են տրվել խաղողի մթերման ծավալների ոչ այնքան հավաստի ցուցանիշներ»: Պրն Փաշինյանի այս արտահայտությունից հետո ընդգծված ակնածանք է ձևավորվում հարգարժան Ստեփան Մնացականյանի նկատմամբ: Հաջորդիվ վարչապետը առավել քան վստահ հայտարարում է, որ այլևս կեղծ սպիրտի ներկրման մեխանիզմը և դրանով կոնյակ արտադրելը վերացել են, ու խաղողի մթերման ծավալները ավելի ճշգրիտ են արտահայտվում:

Վարչապետի այս կարճ «բացատրական» խոսքում առնվազն երեք-չորս խնդրահարույց մտքեր կան, որոնք աղավաղում են ոչ միայն գյուղատնտեսության, այլև ընդհանուր տնտեսական իրականությունը: Նախ՝ պրն Փաշինյանի խոսքից հետևում է, որ գյուղատնտեսության համախառն արտադրանքի գրեթե 5%-անոց անկումը իրականում ոչ թե անկում է, այլ թվերի ճշգրտում-սրբագրում, իրական պատկերի ներկայացում, կեղծիքից հրաժարում: Երկրորդ՝ որ դարձյալ նույն կետին է վերաբերում. ստացվում է, որ ոլորտի 5%-անոց անկումը պայմանավորված է միմիայն խաղողագործության թվերով, իսկ մյուս ենթաճյուղերում ամեն ինչ նորմալ է:

Սրանցից զատ՝ հետաքրքիր է վարչապետի արտահայտություններում լեզվաբանական ու թվաբանական մտածողությունների համադրությունը, երբ հայտարարում է, որ ցույց են տրվել խաղողի մթերման ծավալների ոչ այնքան հավաստի ցուցանիշներ: Եթե հանրապետությունում, համաձայն մասնագետների պնդումների, արտադրվել է 100-120 հազար տոննա խաղող, բայց ցույց է տրվել 230-320 հազար տոննա, 180-220 հազար տոննա մթերում, արդյո՞ք դա «ոչ այնքան հավաստի» ցուցանիշ է: Վերջում էլ հստակ հայտարարվում է, որ կեղծ սպիրտի ներկրման մեխանիզմը փակվել է, մեզանում այլևս կեղծ կոնյակ չի արտադրվում: Ամենամեղմ ձևակերպումն այս դեպքում այն է, որ արվածը ամպագոռգոռ հայտարարություն է:

Ոլորտի մարդիկ բոլորովին այլ կարծիքի են: Որ այս հարցում հետևողականություն է դրսևորվում՝ միանշանակ է: Որ կեղծ կոնյակի ծավալների անկում կա՝ դա ևս փաստ է: Բայց խաղողի գործարանները բնակավայրերում են, մեծամասամբ գյուղացիների տների հարևանությամբ, որոնց բնակիչներից ցանկացածը կասի, թե նախկինի համեմատությամբ ինչքանով է տվյալ գործարանն ավելի կամ պակաս խաղող մթերել: Հրապարակեք գործարանների այս տարվա մթերումների չափերը, և 5-10%-ի սխալմունքով կասեն, թե որ գործարանն իրականում որքան խաղող է մթերել, ու «շեղումն» ինչքան է: Ոչ իմիջիայլոց նշեմ, որ պաշտոնական տվյալներով՝ 180-200 հազար տոննա խաղողի մթերում է ցույց տրվելու: Այնքան, որքան նախկինների օրոք էր ցույց տրվում:

Կա հարցի մյուս՝ ավելի պարզ կողմը ևս: Կարելի է հաշվարկել՝ հանրապետությունում որքան խաղող է արտադրվել, որ մասն է եղել տեխնիկական սորտերի, սրա որ մասն է օգտագործվել տնայնագործական գինեգործության մեջ, ինչքան է մնացել գործարաններին: 100 հազար տոննայից էապես փոքր թիվ է ստացվում: Այնպես որ՝ եթե նախկինում գործարանների կողմից մթերումների առումով կեղծում էին քառակի-հնգակի, այս տարի՝ մոտավորապես 2.5 անգամ: Այս առումով, թեմայից շեղվելով, մի փոքր դիտարկում անենք. բոլորին է հայտնի Սամվել Ալեքսանյանի շաքարի գործարանի պատմությունը: Գործարանը շիրմա է դրսից ներկրվող շաքարավազի համար: Նույն կերպ հիմա գինու գործարան ունի, ու ներկրվող սպիրտը հիմա արդեն «տեղական խաղողի արտադրության է»:

Գանք 4.8%-անոց անկմանը: Համաձայն պաշտոնական վիճակագրության, որ վարչապետի ներկայացմամբ՝ այլևս սրսուռ իրականությունն է ներկայացնում, այս տարի նախորդի համեմատությամբ գրեթե 7%-ով նվազել են հացահատիկային ու հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքատարածությունները, 15%-ով՝ տեխնիկական մշակաբույսերի ցանքատարածությունները, 8%-ով՝ կարտոֆիլի, 4.3%-ով՝ բանջարանոցային մշակաբույսերի մշակության տարածքները, 6.2%-ով՝ բոստանային կուլտուրաների տարածքները, 7%-ով՝ կերային: Այդքան անկումներից հետո բնական է, որ ոլորտում ոչ միայն 5, այլև 10%-անոց անկում էր գրանցվելու, և վարչապետի մասնագիտական «նուրբ բացատրությունը»՝ խաղողի ճշգրտած թվերով պայմանավորելը, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը:

Ցավով պետք է նշենք, որ կասկածի տեղիք է տալիս նաև նույն պահին արված վարչապետի մեկ այլ հայտարարություն, որ «9 ամսվա օպերատիվ տվյալներով՝ մենք ունենք բուսական ծագման գյուղմթերքի արտահանման մոտ 15% աճ և կենդանական ծագման մթերքի՝ 3.3% աճ»: Մասնագետների գնահատականներով՝ դեղձի բերքի աճ չունենք, խնձորի ավելի քան կրկնակի անկում ունենք, խաղողի դեպքում ևս բերքի նվազում է արձանագրվել: Միակ հնարավոր տարբերակը ջերմոցի լոլիկն է, որ դարձյալ կասկածելի է:

Ինչի՞ արդյունք է ոլորտում ստեղծված այս անմխիթար իրավիճակը: Պատճառները բազմաթիվ են ու խորքային, և մեկ նյութում հնարավոր չէ դրանք ամփոփել: Բայց գյուղատնտեսության նախարարությունը խցկվեց մեկ ուրիշի մեջ: Հաջորդիվ՝ գյուղատնտեսության համախառն արտադրանքի մեծ մասն ապահովող բուսաբուծության ոլորտի գծով փոխնախարարի հաստիքն ավելորդ համարվեց, վերացվեց՝ փոխարինվելով փոխնախարարի խորհրդականով, որին համապատասխան թեկնածու ամբողջ 8-9 ամիս չէին գտնում: Կար լավ թե վատ գործող խորհրդատվական համակարգ, որը Կարեն Կարապետյանի օրերից սկսեցին քանդել ու հիմա մի քանի մլն դրամ խնայելու նկատառումով ընդհանրապես վերածվել է կույր աղիքի: Մասնագիտական խորհրդատվության ինստիտուտը հիմնովին վերացել է:

Ու թերևս ամենակարևորը. ոռոգման համակարգում իրավիճակը գնալով վատանում է: Դրական առումով ոչինչ չի փոխվել, ու այստեղ գերիշխող է մի մտայնություն՝ անել ամեն ինչ, որ դժգոհության ձայն չհասնի վարչապետին: Էկոնոմիկայի նախարարության կազմում գործող գյուղատնտեսության բաժնի և տարածքային կառավարման ենթակայությամբ գործող ջրային բաժինների միջև համագործակցություն գրեթե չկա: Այս ամենն արդեն նախկինների արածը չէ, այլ առաջացել է Նիկոլ Փաշինյանի կողմից տնտեսությունն ըստ նախասիրությունների կառավարման արդյունքում: Ու առաջիկայում ոլորտում շարունակաբար արձանագրվող 4-5-7%-անոց անկումը դառնալու է երկնիշ, եթե նախասիրությունները մի կողմ չդրվեն, ու մոտեցումների գլոբալ փոփոխություն չլինի, կամ, որ ավելի հեշտ տարբերակ է, չդիմեն Ստեփան Մնացականյանի ամենազոր օգնությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում