Thursday, 28 03 2024
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց

ՀԱՊԿ-ում «շրջափակված» Հայաստանը, կամ Լուկաշենկոյի սենսացիոն բացահայտումը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ հարցը, նշել է, որ ստեղծված իրավիճակը «խայտառակություն» է։

«Խայտառակություն է, որ մենք չենք կարողանում ընտրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին: Չէ՞ որ խնդիրը մենք չենք ստեղծել, այլ Նիկոլ Փաշինյանը: Եթե իմաստուն մարդ է, ուրեմն այս հարցը սուսուփուս կլուծեինք, նոր պաշտոնյա կընտրեինք, մանավանդ որ այդ պաշտոնն այդքան էլ մեծ նշանակություն չունի: Բայց ոչ, Նիկոլ Փաշինյանը մեզ թաթախեց ներքաղաքական խնդիրների մեջ»,- ասել է Լուկաշենկոն՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները չեն խառնվել Հայաստանի ներքաղաքական հարցերին, այլ Փաշինյանն է իրենց ներքաշել այդ հարցերի քննարկման մեջ:

Լուկաշենկոն մանրամասնել է, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտոնանկությունից հետո, անդամ պետությունները, ըստ էության, պայմանավորվել են, որ հաջորդիվ պաշտոնավարելու է Բելառուսի թեկնածուն:

«Ղազախստանի նախագահն այս մասին ասաց, դրան հաջորդեց Նիկոլ Փաշինյանի կտրուկ արձագանքը»,-նշել է Բելառուսի ղեկավարը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ նման հարցերում պետք է իմաստնություն դրսևորել, ինչն անում են փորձառու քաղաքական գործիչները:

Լուկաշենկոն ոչ միայն հրապարակային հայտարարություններ է անում, այլ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի իր թեկնածուին արդեն իսկ ուղարկել է կազմակերպության անդամ երկրների մայրաքաղաքներ, այսպես կոչված, «դաբրո» ստանալու նպատակով։

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Աստանայում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման շրջանակում նրան իր աջակցությունն է հայտնել որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու:

Ղազախստանի ղեկավարի կարծիքով՝ Զասն ունի այս պաշտոնում աշխատելու համար բոլոր անհրաժեշտ հատկանիշներն ու գիտելիքները:

Իր խոսքում Ղազախստանի նախագահը հավելել է, որ Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ անդամ պետությունները որոշել են աջակցել Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից Զասի առաջարկված թեկնածությանը:

«Դուք արդեն սկսել եք հանդիպել կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հետ: Եղել եք Բիշքեկում: Ինչպես հայտնի է, Ղրղըզստանի Հանրապետությունն այժմ նախագահում է ՀԱՊԿ-ը: Վստահ եմ՝ ձեր հանդիպումները լավ են անցել»,- ասել է Նազարբաևը:

Ստացվում է ուշագրավ պատկեր։ Բելառուսի ու Ղազախստանի նախագահները ոչ միայն պնդում են, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ ձևավորվել է համաձայնություն, այլ նաև այդ պաշտոնի հիմնական հավակնորդը փաստորեն արդեն ունի ՀԱՊԿ անդամ հինգ երկրներից երեքի՝ Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղըզստանի աջակցությունը։

Երևանից հնչում է տրամագծորեն տարբերվող դիրքորոշում։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը վերահաստատում է՝ դեկտեմբերի 6-ին ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի լուծվել:

Զուտ ֆորմալ առումով՝ Արման Եղոյանը, իհարկե, ճիշտ է․ ի վերջո՝ ՀԱՊԿ-ում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով, ու քանի դեռ չկա Հայաստանի համաձայնությունը, գլխավոր քարտուղարի ընտրության հարցը լուծված համարել չի կարելի։

Մյուս կողմից՝ անկեղծ լինենք, այնպիսի տպավորություն է, որ ՀԱՊԿ մյուս երկրների միջև գոյություն ունի համաձայնություն ու դրան թերևս առարկում է միայն Հայաստանը։ Իհարկե, Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը դեռ չի հյուրընկալվել Պուտինին ու գոնե տեսականորեն չի բացառվում, որ Մոսկվան պաշտպանի Երևանի դիրքորոշումը։ Սակայն այս վարկածը գրեթե անհնար է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հայ-ռուսական հարաբերություններում հիմա ճգնաժամը, ըստ ամենայնի, հասել է գագաթնակետին, ինչի հետևանքով Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ անգամ չի հասցեագրել խորհրդարանական ընտրություններում վերջինիս դաշինքի տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ։

Սակայն Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ, որը բացահայտում է, որ ՀԱՊԿ-ն Հայաստանի համար, ըստ էության, ոչ միայն անվտանգության երաշխավոր չէ, այլ՝ ճիշտ հակառակը։

Ռուսաստանի Դաշնության ու Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել են ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին Ադրբեջանին տալ ԼՂՀ «անվտանգության գոտին» կազմող 7 շրջանից 5-ը, սակայն վերջինս հրաժարվել է․ այդ մասին երեկ հայտարարել է Բելառուսի նախագահը։ Նա նշել է, որ հարցը քննարկվել է Երևանում 2016 թվականին կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովներից մեկի ընթացքում։ ՌԴ-ն ու Բելառուսը միասնական մոտեցմամբ էին հանդես եկել՝ պատրաստակամություն հայտնելով այնտեղ սեփական զորքերն ուղարկել։

«Ազնվորեն ասել եմ․ լսիր, ինչպես նրանք են ասում, օկուպացրել եք 7 շրջան։ Ես ու Պուտինը միասնական դիրքորոշում հայտնեցինք՝ Սերժ, տուր այդ 5 շրջանը։ Ո՞րն է պատճառը չվերադարձնել դրանք, չէ որ դատարկ են։ Նա էլ ասում է՝ որ վերադարձնեմ, նրանք ճանապարհը կկտրեն, կգրավեն Ղարաբաղը և այլն։ Եվ ես ու Պուտինը հստակ ասացինք, որ մեր զորքը կմտցնենք, որ դա թույլ չենք տա (ադրբեջանցիների ներկայությամբ ենք ասել)։ Նա ասաց՝ ոչ, մենք դրան չենք գնա, մենք դա չենք ուզում»,- պատմել է Լուկաշենկոն։

Փաստորեն ակնհայտ է դառնում, որ անգամ 2016-ի Քառօրյա պատերազմից հետո, այսպես կոչված՝ Լավրովի պլանը ակտուալ է եղել, ու Պուտինը տարբեր ֆորմատներով փորձել է ճնշում բանեցնել Սերժ Սարգսյանի վրա։

Ակնհայտ է, որ Մոսկվան հիմա էլ չի հրաժարվել հայկական կողմի համար նվաստացուցիչ այս ծրագրից ու շատ հնարավոր է, որ հենց դա է հայ-ռուսական հարաբերութունների այսօրվա ճգնաժամի պատճառներից մեկը, մանավանդ որ վերջին շրջանում ակնհայտորեն ջերմություն է նկատվում Մոսկվայի ու Բաքվի հարաբերություններում, ու Ռուսաստանն Ադրբեջանին առաջարկել է անգամ այդ երկրում ԱԷԿ-ի կառուցման ծրագիր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում