211652_close_icon
views-count1024 դիտում article-date 19:30 04-05-2021

Մայիսի 5-ին «Արդար Հայաստան» կուսակցությունը կազմակերպում է «Արդարության և զգոնության» երթ

Մայիսի 5-ին, ժամը 18։00-ին «Արդար Հայաստան» կուսակցությունը կազմակերպում է «Արդարության և զգոնության» երթ, որը կմեկնարկի մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանի մոտից։

Երթի մասնակիցները կարճատև կանգ են առնելու ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի շենքերի առջև, այնուհետև շարունակելու են երթը Կորյուն և Աբովյան փողոցներով դեպի ՀՀ կառավարություն, որից հետո Հյուսիսային պողոտա։  Երթն ավարտվելու է Ազատության հրապարակում։

Երթի մեկնարկին կհրապարակվի հայտարարություն՝ արդարության, օրինականության, կոռուպցիայի դեմ պայքարի ներկա իրավիճակի մասին։ 
 Ն․ Նորիկյան

Նմանատիպ նյութեր