Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, պայքար է հին ու նոր համակարգերի, ապագան կերտելու հին ու նոր մեթոդների միջեւ

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Այնպես է ստացվել, որ Հայաստանի նոր իշխանություններն ինչ պրոբլեմների անդրադառնում են՝ վերջում նախկինների քննադատություն է ստացվում, ու տպավորություն է ստեղծվում, թե նրանք ապագային նայելու փոխարեն անցյալի դեմ են կռվում: Նախկիններն էլ իրենց հերթին դրանից ոգեւորվում են՝ իբր «տեսեք, իշխանությունների հիմնական հակառակորդը մենք ենք, հետեւաբար՝ ով իշխանություններից դժգոհ է, պիտի կանգնի մեր կողքին»:

Անընդհատ նախկիններին անդրադառնալն, իհարկե, օբյեկտիվ պատճառներ ունի. առանց բացառության բոլոր պրոբլեմների պատճառներն անցյալում են՝ Սեւանա լիճ, ենթակառուցվածքների մաշվածություն, ներդրումների պակաս, արտաքին քաղաքական պրոբլեմներ եւ այլն: Այդ պրոբլեմները լուծելու համար նախ պիտի խորքային պատճառները բացահայտել, ու քանի որ դրանք անցյալում են՝ հնարավոր չէ «հանգիստ թողնել նախկիններին» ու ամեն ինչ մաքուր էջից սկսել:

Բայց կա նաեւ երկրորդ պատճառը: Բանն այն է, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, ըստ էության հենց հնի եւ նորի պայքարն է: Պայքար ոչ թե հին ու նոր իշխանությունների, այլ կառավարման հին ու նոր մոդելների, աշխարհընկալման հին ու նոր համակարգերի, հասարակության հին ու նոր վարքաբանության, սեփական ապագան կերտելու հին ու նոր մեթոդների միջեւ: Ընդ որում՝ այդ հինը միայն նախկին իշխանություններին չի վերաբերում, հաճախ այն հարյուրամյակների պատմություն ունի եւ պահպանվում է՝ ընդամենը կոսմետիկ փոփոխություններ կրելով: Ասենք՝ մի քանի հարյուր տարի առաջ Իսրայել Օրին ուզում էր եվրոպական իշխաններից մեկին համոզել, որ իր զորքով գա ու Հայաստանն ազատագրի, հետո հույս ունեինք, որ դա կանեն ամերիկացիները (Վիլսոնի քարտեզը մինչեւ հիմա սրբություն սրբոց է համարվում), ավելի ուշ հույս ունեինք, որ նույնը կանեն ռուսները, հիմա հույս ունենք, որ միջազգային հանրությունը նոր պատերազմ թույլ չի տա, իսկ ՀԱՊԿ-ը Ռուսաստանի գլխավորությամբ մեզ կպաշտպանի Թուրքիայից... Ընդ որում՝ այս մտածողությունը գրեթե միշտ ողբերգությամբ է ավարտվել, բայց մեր եզրակացությունները, որպես կանոն, սխալ են եղել՝ «ուրեմն լավ չենք համոզել», «պետք էր ավելի հարմար պահ ընտրել», «հո զոռով չի, հայի բախտ ունենք, բայց պետք է էլի փորձել» եւ այլն: Ու միշտ՝ օտարներին ապավինելով. «իրենց մութ պատերում մի բուռ ոսկի պահած, եւ ոչ մի, ոչ մի մեխ...»:  Իսկ նոր մտածողությունը ենթադրում է, որ պետք է ապավինել բացառապես սեփական ուժերին: Իհարկե՝ չբացառելով նաեւ դաշնակիցների աջակցությունը, բայց առանձնապես հույս չդնելով այդ աջակցության վրա:

Հին եւ նոր մտածողությունների տարբերությունն, ի դեպ, առկա է բոլոր ոլորտներում ու վերաբերում է ոչ միայն հին ու նոր իշխանություններին: Օրինակ՝ «ավանդական» մտածողությամբ հայ գործարարը համոզված է, որ հաջողության հասնելու համար պիտի կապեր փնտրի իշխանական վերնախավում «իսկ եթե չի ստացվում՝ ուրեմն պիտի ավելի հուսալի կապեր գտնի», «ավանդական» մտածողությամբ շարքային քաղաքացին մտածում է, որ պաշտոն ստանալու համար պիտի կաշառք տա, իսկ եթե չի ստացվում՝ ուրեմն պետք է ավելի շատ առաջարկել, եւ այսպես շարունակ: Իսկ նոր մտածողության կրողները պիտի ապավինեն բացառապես սեփական գիտելիքներին, կարողություններին ու նախաձեռնողականությանը՝ վստահ լինելով, որ իշխանություններն իրենց կողքին են:

Ի դեպ ՝ այնպես չէ, որ նախկին համակարգում աշխատածների մեջ նոր մտածողության անհրաժեշտությունը գիտակցողներ չկան կամ նոր իշխանությունների տարբեր օղակներում հին մտածողությամբ պաշտոնյաների պակաս կա: Ասենք՝ վարչապետը ելույթ է ունենում հինը մերժելու եւ նորի հրամայական անհրաժեշտության մասին,  ու չինովնիկներ կան, որ ասվածն ընկալելու փոխարեն լարված հետեւում են դահլիճին՝ «ծափահարելու ճիշտ պահը» բաց չթողնելու համար: Դա էլ է պրոբլեմ, որովհետեւ հինն ամենուրեք է, ու նորն արմատավորելը թավշյա հեղափոխության պես արագ չի լինելու:

Առավել եւս, որ խանգարողների պակաս չկա: Նրանց թվում է, որ եթե հինը վերադառնա՝ իրենց դեմքով է վերադառնալու: Նրանք դեռ չեն հասկացել, որ այսպես թե այնպես վերադարձ չի լինելու:

Տպել
7948 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում