Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մոլդովան ցանկանում է կիրառել դպրոցներում շախմատի դասավանդման Հայաստանի փորձը. Նախագահ Դոդոն

Մոլդովան ցանկանում է կիրառել դպրոցներում շախմատի դասավանդման Հայաստանի 
փորձը. Նախագահ Դոդոն

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովան հետաքրքրված է դպրոցներում շախմատի դասավանդման Հայաստանի փորձը կիրառելու հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Շախմատի ակադեմիայում շրջայցից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: Հայաստանի Շախմատի ակադեմիայով տպավորված Դոդոնը խոստովանեց, որ Մոլդովայի Շախմատի ակադեմիայում նման պայմաններ չկան: «Ես ուրախ եմ, որ Հայաստանում կան նման վայրեր շախմատի զարգացման համար: Մեզ համար շատ կարեւոր է դպրոցներում ներդնել շախմատի ուսուցման փորձը: Մենք Հայաստանի դպրոցներում դասավանդվող շախմատի դասագրքերն ուսումնասիրել ենք եւ նպատակ ունենք նույնն անել նաեւ Մոլդովայում»,-ասաց նա:

Իգոր Դոդոնը 2011 թվականից գլխավորում է Մոլդովայի շախմատի ֆեդերացիան: Նա շախմատի սիրահար է: «Ես ամեն օր եմ շախմատ խաղում եւ առավոտյան, եւ երեկոյան օնլայն եղանակով: Իմ կինն այսօր առավոտյան ինձ նորից «բռնացրեց» շախմատ խաղալիս»,-կատակեց Մոլդովայի նախագահը:

Մինչ շախմատի ակադեմիա այցելելը, Իգոր Դոդոնը շրջել է նաեւ Երեւանի կոնյակի գործարանում: Նրան շատ էր դուր եկել հայկական կոնյակը, սակայն չթաքցրեց, որ Մոլդովայում կոնյակը եւս վատը չէ: «Ես կարծում եմ, որ այդ առումով մենք մրցակիցներ ենք»,-եզրափակեց Մոլդովայի նախագահը:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]