Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՆ-ն ու «Գիլյադ» ընկերությունը կհամագործակցեն վիրուսային հեպատիտների դեմ պայքարն արդյունավետ կազմակերպելու գործում

ԱՆ-ն ու «Գիլյադ» ընկերությունը կհամագործակցեն վիրուսային հեպատիտների դեմ 
պայքարն արդյունավետ կազմակերպելու գործում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը «Գիլյադ» (Gilead Science Ireland UC ) ընկերության հետ համագործակցության հուշագիր է կնքել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին նախարարության լրատվական ծառայությունից, հուշագիրը ստորագրել են ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և «Գիլյադ» ընկերության ներկայացուցիչ Բեն Կամարկը, որով «Գիլյադ» ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությանը  կտրամդրվի հեպատիտ Ց-ի բուժման սխեմայի համապատասխան գեներիկ դեղերի արտադրության, փաթեթավորման և ներմուծման լիցենզիա:

«Վիրուսային հեպատիտներն աշխարհում առողջապահության գերակա խնդիրներից են և բնորոշվում են լայն տարածվածությամբ: Ներկայումս վիրուսային հեպատիտների դեմ արդյունավետ պայքարի կազմակերպումն ու իրականացումը Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի արդիական խնդիրներից է»,- ասել է նախարար Արսեն Թորոսյանը, հավելելով, որ նախարարության մասնագետների կողմից մշակվել է «Արտաընդերային վիրուսային հեպատիտների կանխարգելման և վերահսկման  2019-2023 թվականների ազգային ծրագիր», որի շրջանակներում նախատեսվում է առնվազն 1000 պացիենտի համար ապահովել հակավիրուսային դեղորայքային բուժում: 

ԱՀԿ-ի 2030 նպատակների իրականացումն ապահովելու համար անհրաժեշտ է ընդլայնել հեպատիտ C-ի վիրուսով պայմանավորված վարակի սկրինինգային հետազոտություններն ու բուժումը և միաժամանակ կանխարգելիչ ակտիվ միջոցներ ձեռնարկել՝ վարակի նոր դեպքերի թիվը կրճատելու նպատակով:

2018 թվականին «Հիվանդությունների վերլուծության կենտրոն» հիմնադրամի կողմից՝ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի գրասենյակի, ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացվել է հեպատիտ Բ-ի և Ց-ի փոխանցման և հիվանդացության բեռի վերլուծություն, որի արդյունքում առաջարկվել են նաև մոդելավորումներ` հեպատիտ Ց-ի բուժման և կանխարգելման ուղղությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]