1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կառավարությունը զինվորական կենսաթոշակառուների բնակարանային խնդրի լուծման համար տրամադրել է 5 մլրդ դրամ

Կառավարությունը զինվորական կենսաթոշակառուների բնակարանային խնդրի լուծման 
համար տրամադրել է 5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է զինվորականների կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ կառավարության իրականացրած լուրջ փոփոխությունների մասին: Մասնավորապես լուծվել է զինվորական կենսաթոշակառուների բնակարանային խնդիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վարչապետն այս մասին ասաց կառավարության ծրագրի ներկայացմանը Ազգային ժողովի ամբիոնից` պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հարցին:

Գևորգ Պետրոսյանը հետաքրքրվեց` արդյոք վարչապետը մտավախություն չունի՞, որ կառավարության ծրագիրն այս տեսքով ընդունվելու դեպքում կնույնականացվի նախորդ կառավարության ծրագրի հետ: Պատգամավորի կարծիքով`ծրագրում ներկայացված են անորոշ դրույթներ: «Ծրագրում կոնկրետ չի նշվում, շեշտադրումներ չկան մանկավարժների, բժիշկների, ուսուցիչների և զինվորական ծառայություն անցնող անձանց կենսամակարդակի չափելի, տեսանելի լուծումների մասին»,- ասաց Պետրոսյանը:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց` իրենց ողջ տնտեսական քաղաքականության նպատակը աշխատավարձերի բարձրացումն ու աշխատատեղերի ստեղծումն է: «Մեր նախորդ կառավարության ծրագրում ևս զինվորական ծառայության մեջ գտնվողների կենսամակարդակի մասին ոչինչ չկա, բայց ես կարծում եմ, որ այս տասը ամսում զիվորականների մասով մենք շատ լուրջ փոփոխություններ են բերել: Մասնավորապես, զինվորական կենսաթոշակառուների բնակարանային խնդրի լուծման համար, որը տասնյակ տարիներ «մեռյալ կետի» վրա էր, մենք շատ լուրջ քայլ ենք արել: Կառավարության միջոցներից 5 մլրդ դրամ ենք տրամադրել, որ այդ խնդիրը լուծվի»,- ներկայացրեց Փաշինյանը:

 Վարչապետը նշեց, որ լրջորեն վերակառուցել են նաև զինվորականների սպառողական վարկերը: Նա նկատեց` եթե զինվորականը մեկ ամսվա համար պետք է, օրինակ, 25 000 դրամ վարկ վճարեր, ապա վերակառուցման արդյունքում 15 000 դրամ է վճարելու:

Վարչապետը շեշտեց, որ կառավարության դերը խթանելու մեջ է: Կառավարությունն իր դերը տեսնում է, որ աջակցի, խթանի, որ մարդիկ տնտեսական ակտիվություն ցուցաբերեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]