Վաշինգտոնը բազեի թեւերով վերադառնում է Կովկաս

ԱՄՆ-ի նախագահ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տուրնեն Ռուսաստան եւ Հարավային Կովկաս նշանակալի իրադարձություն էր արդի միջազգային հարաբերություններում։

Այս այցը տարածաշրջան, նախ՝ սրբագրում է Վաշինգտոնի այն քաղաքական դիրքորոշումը, համաձայն որի՝ հետխորհրդային Կովկասը, նրա կողմից դիտվել է որպես ռուսական ազդեցության ոլորտ եւ իբր առանձին հետաքրքրություն չի ներկայացրել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության համար։

Քաղաքական գծի այս փոփոխության ճարտարապետը հենց Բոլթոնն է՝ Թրամփի արտաքին քաղաքականության ոգեշնչողը եւ ծրագրավորողը, քաղաքականություն, որն այսօր կառուցված է երկու հիմնական սկզբունքի վրա՝  անվտանգության եւ բիզնեսի։

Բոլթոնի այս ձեռնարկը պատահական չէ եւ ունի լուրջ դրդապատճառներ ամերիկացիների համար։

Վաշինգտոնը կենսականորեն շահագրգռված է գտնվել Հարավային Կովկասում՝ իր աշխարհաքաղաքական հակառակորդներ Իրանի եւ Ռուսաստանի կողքին, ազդել  կովկասյան քաղաքական գործընթացների վրա եւ ձեռքի հետ էլ ուղղորդել Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի քաղաքականությունը տարածաշրջանում եւ դրանից անդին։

Ավելի հարմար դերակատար այս սցենարի համար, քան Բոլթոնն է, Սպիտակ տունը հազիվ թե գտներ։ Լինելով ընդգծված հակառուսական ուղղվածության գործիչ՝ նա իզուր չի կրում բազե մակդիրը։ Թրամփի խորհրդականը, բացի առանցքային ֆիգուրանտ լինելուց հայտնի է իր կոշտ եւ անզիջում հատկանիշներով, ինչը նրան անգնահատելի է դարձնում ռուս-իրանյան քաղաքականության ուղղությամբ։ Եթե Բայդընը, օրինակ, բանակցային գործընթացում հանդես էր գալիս առաջարկություններով, ապա Բոլթոնը հանդես է գալիս պահանջողի դիրքերից։

Դրան ավելացնենք իրանյան խնդիրը, որն ամերիկացիների համար նույնն է, ինչը կարմիր լաթը մադրիդյան ցուլի համար։

Վաշինգտոնի հոգսերն ավելացել են եւս մեկով՝ ռուս-թուրքական հարաբերությունների ներկա զարգացումով։ Ողջ հետպատերազմյան շրջանի Ամերիկայի հավատարիմ դաշնակից Թուրքիան դեմքով շրջվել է դեպի Մոսկվա՝ մերկացնելով ՆԱՏՕ-ի հարավային ֆլանգը։ Ավելին՝ Ամերիկային չի կարող չմտահոգել կովկասյան բարձունքներում ուրվագծվող Մոսկվա-Թեհրան-Անկարա ալյանսը, որին ձգտում է կցվել նաեւ Բաքուն։ Եթե դրան ավելացնելու լինենք Կովկասի բուֆերային, սակայն անորոշ դերը Ռուսաստանի եւ Մերձավոր Արեւելքի միջեւ, ապա Վաշինգտոնի մտահոգության պատկերը կամբողջանա։

Ու՞մ վրա կարող է հիմա հենվել Վաշինգտոնը տարածաշրջանում։ Բոլթոնի այցելության ծրագրերում այս հարցը հավանաբար կարեւորներից մեկն է։

Ամերիկացիները սիրում են կոտլետներն առանձնացնել ճանճերից, սակայն այս դեպքում տարանջատել Կովկասը Ռուսաստանից, ինչպես հասկանում են Վաշինգտոնում, դժվար է, քանի որ նրանք միասին են մի քանի հարյուրամյակ եւ հազիվ թե փոխեն իրենց սովորույթը։

Բացի ամեն ինչից, Բոլթոնի այցելությունը Մոսկվա աշխարհաքաղաքական առումով շոշափում է բոլոր պետությունների շահերը՝ անխտիր։ Այս օրերին Կրեմլի բանակցային սեղանին դրվեց դեռեւս 1987 թվականին Ռեյգանի եւ Գորբաչովի կողմից ստորագրված «Միջին եւ փոքր տարածության հրթիռների վերաբերյալ» համաձայնագիրը։ Միացյալ Նահանգները մեղադրում են Ռուսաստանին պայմանագիրը խախտելու, նոր տիպի հրթիռներ արտադրելու, Եվրոպայում եւ Սիրիայում դրանք տեղակայելու մեջ, ինչը ուղի է հարթում միջուկային մրցավազքի, ընդհուպ համաշխարհային նոր պատերազմի սանձազերծման համար։ Համաձայնագրի չկատարումը հնարավորություն է ընձեռում Չինաստանին, Իրանին եւ Հյուսիսային Կորեային ստեղծել մինչեւ 5500 կիլոմետր հասանելիության հրթիռներ, ինչն ավելի է վախեցնում Վաշինգտոնին, քան ռուսական հրթիռները։

Դրանով է, հավանաբար, պայմանավորված ԱՄՆ-ի սպառնալիքը՝ չեղարկել համաձայնագիրը եւ «Պերշինգ» տիպի ավելի կատարելագործված հրթիռներ տեղադրել Եվրոպայում ու Ասիայում, հատկապես, Ճապոնիայում եւ Գուամում։

...Մոսկվային հաջորդած ամերիկացի էմիսարի այցելությունը Բաքու մեծ հաշվով հիասթափություն պատճառեց տանտերերին, որոնք հույսեր էին տածում նրանից լսել ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման դեղատոմսեր՝ ի օգուտ իրենց։

«Ես եկել եմ Բաքու, ոչ թե ԱՄՆ-ի դիրքորոշումը փոխելու համար։ Ես եկել եմ ավելին իմանալու առաջին ձեռքից, քանի որ ԱՄՆ-ում գտնում են, որ այդ հակամարտության հաջող հանգուցալուծումը կարեւոր է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար, եւ ունի ռազմավարական հետեւանքներ գլոբալ մասշտաբով»։

Բոլթոնի այս հայտարարությունը սառը ցնցուղ էր Ադրբեջանի համար։ Ոչ մի խոսք, անգամ ակնարկ, տարածքների վերադարձի, փախստականների, ՄԱԿ-ի ԱԽ-ի տխրահռչակ չորս հայտարարությունների մասին։

Ավելին, դիվանագիտական պարտադիր պոլիտեսի արանքում Բոլթոնը հանկարծ արտաբերում է. «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե որքան մեծ նշանակություն է տալիս ԱՄՆ-ը մարդու իրավունքների հարգմանը եւ դեմոկրատիայի հիմունքներին։ Մենք ակտիվ երկխոսություն ենք վարում Ադրբեջանի հետ այդ հարցում, եւ ես տեսնում եմ շատ հնարավորություններ համագործակցության համար։ Ենթադրում եմ, որ մենք շատ սովորելիք ունենք մեկմեկուց»։ Ոչ ավել, ոչ պակաս։ Կասկածից վեր է, որ Բոլթոնը լավ է սերտել Մարկ Տվենի հումորի դասերը։

Դեմոկրատիան՝ դեմոկրատիայով, սակայն Ամերիկան Ամերիկա չէր լինի, եթե մոռանար  շահը։

Ամերիկյան վարչակարգը հետաքրքրված է Ադրբեջանի էներգետիկ նախագծերով։ Առաջին հերթին «Հարավային գազային միջանցքով» եւ ՏԱՆԱՊ գազատարով, որի առաջին հերթը շահագործման հանձնվեց ամռանը։ Գազատար, որով նախատեսվում է ադրբեջանական Շահ-Դընիզ հանքավայրից գազի մատակարարում դեպի Եվրոպա՝ Վրաստանով եւ Թուրքիայով։ Իսկ ՀԳՄ-ի մեկ ուրիշ ճյուղ՝ Տրանսադրիական (ՏԱՊ) ծրագրվում է շահագործման հանձնել 2020 թվականին, որն անցնելու է Հունաստանով, Ալբանիայով եւ Իտալիայով։ (Ի դեպ՝ այս երկու ծրագրերը անհանգստացնում են Ռուսաստանին): Բացի այդ, այստեղ կա մեկ ուրիշ լուրջ վտանգ Ադրբեջանի համար. ԱՄՆ-ը խեթ-խեթ է նայում Բաքվի ջանքերին՝ ՏԱՆԱՊ-ի հզորությանը հաղորդակից դարձնել Իրանին։ Նույնը վերաբերվում է նաեւ Կասպյան հինգ պետությունների ալյանսին, որի շրջանակներում զարգանում են Ադրբեջան, Ռուսաստան, Իրան համագործակցության հեռանկարները։ Այս բոլոր ծրագրերը Վաշինգտոնը կարող է դիտել որպես Իրանի հետ Ադրբեջանի համագործակցության արտահայտություն՝ այստեղից բխող պատժիչ հետեւանքներով վերջինիս համար։

...Գալով Ջոն Բոլթոնի այցելությանը Հայաստան՝ ապա այն կարեւոր նշանակություն ունի մեզ համար եւ կարող է նկատելի հետք թողնել հետհեղափոխական արտաքին, ինչպես նաեւ ներքին քաղաքականության զարգացման վրա։

Բոլթոնի երեւանյան այցելության օբյեկտիվ վերլուծությունը ցույց է տալիս, որ այն հաջող է ընթացել եւ նոր հորիզոններ է ուրվագծվում երկկողմ հարաբերությունների հետագա դինամիկայի համար։

Այստեղ, անշուշտ, պակաս դեր չի խաղում, հեղափոխության առաջնորդի անձնական խարիզմը եւ միջազգային հեղինակությունը, որին տուրք տվեց նաեւ Բոլթոնի նման «սարթ» քաղաքական գործիչը՝ վստահություն հայտնելով, որ լեգիտիմ վարչապետն ավելի մեծ հնարավորություններ է ձեռք բերելու ընտրություններից հետո։ Ի դեպ, դրա հետ է որոշ առումով պայմանավորում Բոլթոնը նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հեռանկարները։

Թրամփի վարչակարգը ողջունում է թավշյա հեղափոխությունը եւ պատրաստ է նեցուկ կանգնել նրա հայտարարած սկզբունքներին։

Ավելին, հանրապետությունում սկսված ազատության, մարդու իրավունքների պաշտպանության, թափանցիկության, կոռուպցիայի դեմ պայքարի աննախադեպ շարժումը գեներացնելով Հարավային Կովկասում, Վաշինգտոնը, բացառված չէ, ընկալում է այն որպես մոդել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացում։

Բոլթոնի այցելությունից առաջ Հայաստանի քաղաքական միտքը կասկածներ էր հայտնում, որ խնդրահարույց կարող է դիտվել հայկական զորախմբի առաքելությունը Սիրիա։ Խնդիրն, իհարկե, կարող է եւ առաջացնել ամերիկյան կողմի դժգոհությունը, եթե չապացուցվի, որ այն ունի հումանիտար բնույթ։

Այստեղ, մեր կարծիքով, կարելի է օգտագործել Բոլթոնի այն ուշագրավ արտահայտությունը, թե ունենալով հանդերձ Մոսկվայի հետ քաղաքական տարաձայնություններ, Կրեմլի հետ ձեռք է բերվել համաձայնություն «ամրապնդել եւ ընդլայնել կոորդինացիոն գործողություններ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ Սիրիայի հարցում»։ Եթե սա ընդունելու լինենք որպես մեկնակետ, ապա մենք կունենանք ռեալ հնարավորություններ՝ Սիրիայում հայկական առաքելությունն ուղղորդել համագործակցելու հումանիտար ոլորտում եւ' ամերիկացիների, եւ' ռուսների հետ, որը միանգամայն համահունչ կլիներ մեր բազմավեկտոր արտաքին քաղաքականության հետ։

Թերեւս, հնչի ոչ այնքան էլ համոզիչ, բայց կարելի է դիվանագիտական դիվիդենտներ ձեռք բերել նաեւ Բոլթոնի Հայաստանին զենք վաճառելու առաջարկից։ Առաջարկը, մեր կարծիքով ռեալ չէ ներկա ժամանակի եւ տարածության մեջ, բայց հնարավորություն է ընձեռում մանեւրել Ռուսաստանի հետ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններում, հատկապես, եթե Մոսկվան շարունակի նույն կերպ զենք վաճառել Բաքվին։

Նշենք, որ Բոլթոնի ողջ շրջագայության ընթացքում կարմիր թելի նման անցնում էր նրա հիմնական խնդիրներից մեկը. պաշտոնական Երեւանից, Թբիլիսիից եւ Բաքվից հասնել Թեհրանի հետ հարաբերությունների, եթե ոչ ամբողջովին խզման, գոնե՝ նվազեցման։ Թե ինչպես կզարգանան նրանց հարաբերությունները Իրանի հետ, ցույց կտան դեպքերի եւ քաղաքական իրավիճակի հետագա զարգացումները տարածաշրջանում եւ միջազգային հարաբերություններում՝ ընդհանրապես։

...Իր ճամփորդության վերջին հանգրվանում՝ Թբիլիսիում, Թրամփի խորհրդականը փաստեց, որ ամերիկյան կողմը չի փոխում իր հաստատուն դիրքորոշումը՝ «շարունակել պաշտպանել Վրաստանի անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ  ինքնիշխանությունը»։ Բոլթոնը «բարձր, դրական եւ արդյունավետ» գնահատեց այցը այդ երկիր, սակայն նոր հայտարարություններ եւ քայլեր չարձանագրվեցին Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ, որը վրացական քաղաքականության դոմինանտն է հետխորհրդային շրջանում։

Արման Նավասարդյան

արտակարգ եւ լիազոր դեսպան

Տպել
11520 դիտում

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում