Մեյի հրաժարականից հետո վարչապետի պաշտոնի համար կպայքարեն 4 քաղաքական գործիչներ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հրաժարականից հետո վարչապետի պաշտոնի համար իրական պայքարը կլինի չորս քաղաքական գործիչների միջև:
Financial Times- ի փոխանցմամբ, նրանք են նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը, Բրեքսիթի հարցերով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը, ներկայիս արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը և շրջակա միջավայրի նախարար Մայքլ Գոուվը:
Նշվում է, որ ամենամեծ հավանականությունն ունի վերջին թեկնածուն՝ վարչապետի պաշտոնի համար պայքարում:
Հիշեցնենք, որ օրերս Թերեզա Մեյը խոստացավ հրաժարական տալ, եթե խորհրդարանը կողմ քվեարկի ԵՄ-ից դուրս գալու իր ծրագրին: Ավելի վաղ պատգամավորները երկու անգամ մերժել են Լոնդոնի և Բրյուսելի միջև բանակցված ծրագիրը: Այսօր նրանք հնարավորություն կունենան քվեարկելու երրորդ անգամ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ