Tuesday, 23 04 2024
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան

2020 թվականի բյուջեն համեստ է, պոռոտախոսություն այս բյուջեում չկա. Հրանտ Բագրատյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

– Երևի հասցրել եք ծանոթանալ 2020թ. բյուջեի նախագծին, ինձ հետաքրքրում է այս բյուջեի քաղաքական նշանակությունը, եթե ունի այդպիսի նշանակություն:

– Ես չգիտեմ՝ ինչ ասել է բյուջեի քաղաքական նշանակություն: 2020թ. բյուջեն համեստ բյուջե է և դրանով ինձ դուր է գալիս, այնտեղ ամբիցիոզ թվեր չեն գրել, վախեցել են: Չնայած այս տարի մի պահ ասացին, որ բյուջեի գերակատարում ունենք 2018թ. բյուջեի համեմատ, բայց այսօր նայեցի հունվար-հոկտեմբեր ամիսների արդյունքները, վերջին երկու ամսում բյուջեի եկամուտների կտրուկ անկում է գրանցվել: Այս տեսակետից 2020թ. բյուջեի մեջ պոռոտախոսություն չկա, բավականին համեստ բյուջե է. ավելի լավ է համեստ բյուջե ունենալ և կատարել, քան թե մեծ-մեծ բաներ գրել և չկատարել:

Ցավալի բան կա այս բյուջեի մեջ. մենք եկամտի նոր աղբյուրներ չենք գտնում: Բայց նաև պետք է ասեմ, որ առանձնապես մեծ ռեզերվներ չկան, չնայած այն ռեզերվներն էլ, որ կան, օգտագործված չեն: Ընդհանրապես եթե այսօր մի պահ կանգնեցնենք տնտեսությունը 300 միլիարդ դրամ չգանձվող փող կա: Այս տարի կգանձվի տրիլիոն չորս հարյուր հիսուն, առավելագույնը՝ տրիլիոն ութ հարյուր, նույնը եղել է նախկին իշխանության ժամանակ, ստվերային տնտեսության մասով բյուջեում փոփոխություն չի լինի, այսինքն՝ այս 300 միլիարդին ձեռք չեն տալիս, չեն մոտենում, այդպիսի նախագծում չկա, կա բյուջեի աճ՝ եկամուտների մասով 8,3 տոկոս, ծախսերի մասով աճն ավելի շատ է, որովհետև այս տարվանից մի քիչ ռեզերվ կա՝ 60-70 միլիարդ, ծախսելու են մյուս տարի՝ 11 տոկոս աճ: Քաղաքական նշանակությունը թերևս բյուջեի կառուցվածքն է. ամենաշատ աճը նախատեսված է առողջապահության ոլորտի համար՝ 21,5 տոկոս:

– Դուք ժամանակին ասում էիք՝ դրեք այդ փողը առողջապահության ոլորտում:

– Այո, բայց առողջապահության ոլորտը պատրաստ չէ այդ փողին՝ 89 միլիարդից դառնում է 109 միլիարդ:

– Ինչո՞ւ պատրաստ չէ:

– Նախարարին երբ որ հարցրեցին՝ ի՞նչ եք անելու այդ ավելացված փողը, նա մի 30 հիվանդություն նշեց, և ասաց, որ դրանք պետության հաշվին կբուժենք, այսինքն՝ եթե մի 80 միլարդ էլ ավելացնենք, մի 50 հիվանդություն էլ պետության հաշվին կբուժեն: Ես առողջապահության նախարարին կոչ կանեի փոխել կոնցեպտը. առողջապահության նախարարը պետք է հասկանա, որ նախևառաջ առողջապահությունն առողջություն է արտադրում և միայն ծախսելու տեղ չէ, ինչու է նա ոչ այնքան կողմնակից նրան, որ ասենք հիվանդություններից մեկի բուժումը հայտարարենք անվճար բոլորի համար, որովհետև և՛ հարուստն է օգտվում, և՛ աղքատը, որովհետև այդտեղ սոցիալական արդարություն չկա, դա դառնում է բեռ, ես կողմ եմ, որ առողջապահության ծախսերն ավելանան, բայց այնպիսի ծախսեր լինեն, որոնք նաև եկամուտ կբերեն, որոնք կբերեն նաև առողջապահության արդյունավետության բարձրացման:

– Ես մի քանի թվեր եմ առանձնացրել, որոնք 2020թ. բյուջեի պոզիտիվ դինամիկայի մասին են վկայում: Լսենք Ձեր կարծիքը, ենթադրում եմ, որոշ թվերի հետ չեք համաձայնի: Օրինակ՝ 7 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել, որը համարվում է մեր տարածաշրջանում առաջատար ցուցանիշ:

– Աճը սխալ է: Ո՛չ վարչապետը, ո՛չ նրա տեղակալները, ո՛չ վիճվարչությունը, ո՛չ կառավարությունը չեն կարդացել էկոնոմիկայի իմ տեսությունը: Թող սա անհամեստություն չթվա, բայց այդ տեսությունը միակն է, որ երբևէ ստեղծվել է Հայաստանի պատմության ընթացքում Խորենացուց հետո: Սիրուն չի, ով լսում է, ասում է այս մարդը մեծամիտ է, բայց դա այդպես է՝ չկա այլ տեսություն: Երբ որ ՀՆԱ-ն աճում է, ազգային հարստությունը չի աճում, պետք չէ այդպիսի աճ: Օրինակ՝ այս տարվա ՀՆԱ-ն, որ աճում է, 7 տոկոսից 2 տոկոսը ավտոմեքենաների ներմուծմամբ է պայմանավորված: Ես պատրաստ եմ դասախոսություն կարդալ կառավարության համար… Բերվում է խլամ մեքենա և այն փոխանակ բարիք դառնա, դառնում է չարիք. խցանումներ են առաջնում, օդն է աղտոտվում… Չպետք է թողնել, որ ամեն տեսակի մեքենա ներմուծվի: Այսինքն՝ այս ներմուծված մեքենաներով պայմանավորված տնտեսական աճը հաջորդ տարի մեր ցավն է դառնալու, այս աճը չի բերում ազգային հարստության ավելացման, այլ հակառակը՝ փողը գնաց, բառադի ժեշտը ստացանք: Դրա համար այսպիսի աճը, կամ խաղերով պայմանավորված աճը՝ այս խայտառակությունները, որ կատարվում են, համարում եմ տոքսիկ աճ, ես ընդունում են, որ ռեալ երեքուկես տոկոս աճ կա… Որակական աճի բացակայության պատճառով է, որ մեր տնտեսական աճն ավելին է, քան Վրաստանինը և ավելի արագ տեմպով է մեր տնտեսությունն աճում, բայց միևնույն է, Վրաստանից հետ ենք, Իրանի մասին էլ չեմ խոսում…Մենք հետ ենք մնում, որովհետև մեր տնտեսական աճը կայուն աճ չէ, չի կրկնվում:

– Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ինչպե՞ս է աճում:

– Ավելի դանդաղ, ավելի ոչ էական տեմպերով:

– Հարգելի Բագրատյան, դուք եղել եք կառավարության ղեկավար երկար տարիներ, հիմա երբ գործող իշխանությունը, կառավարությունը ասում է՝ 2019թ. բյուջեն գերակատարվել է 89 միլիարդ դրամով, ինչ եք կարծում, կառավարությունն արդեն գիտի՞՝ ինչ պետք է անի այդ գումարը:

– Չէ, կառավարությունը չի գերակատարել բյուջեն… Ես ձեզ վստահեցնում եմ՝ բյուջեն թերակատարվելու է, այլ բան է, որ դա ավելի մեծ թիվ է կազմում, քան անցած տարվա բյուջեն, բայց դա այդպես էլ պիտի լիներ:

– Ինչո՞ւ է մեզ մոտ ամենացածրը գնաճը:

– Ոնց որ եկամուտներդ ավելացնես, բայց… Կոպիտ օրինակ բերեմ՝ պատկերացրեք՝ մեզ մոտ բազմակնությունը թույլատրված լիներ, և, ասենք, լավ ես աշխատել, աշխատավարձդ 30 տոկոսով բարձրացրել են, ու դու որոշել ես մի քանի կին էլ բերել տուն, ես որ քեզ տեսնեմ, չե՞մ ասի՝ ինչ գործ ունես, հազիվ ոտի էիր կանգնել: Մոտավորապես այդպես է ստացվել, պետք է շատ զգույշ լինել:

– Իսկ պահուստների աճը լա՞վ ցուցիչ է:

– Պահուստներն աճել են, որովհետև պարտք չենք վերցրել, պարտքի մակարդակն իջեցվել է, ես դրան կողմնակից չեմ:

– Դե պետք է նախ իմանալ՝ ինչ անել, հետո նոր վերցնել:

– Ես ուրիշ բանի կողմնակից եմ, ես անընդհատ անպատվում եմ Կենտրոնական բանկին, այնուամենայնիվ վերջերս ինչ-որ բան արեց, մեքենաները որ բերվում են, հետո վաճառվում են, ի վերջո երկիր ավելի շատ փող եկավ, ԿԲ-ն սկսեց դոլար գնել, եթե ոչինչ չաներ, 5-10 տոկոս գնանկում կլիներ, դա ահավոր բան կլիներ: Պետք է լինի 4-5 տոկոս գնաճ, որպեսզի տնտեսությունն աճի…

Ավելացված արժեքի հարկը սահմանին չպետք է գանձել, թողեք բիզնեսն աշխատի, եթե այդպես արվի, տնտեսական աճը կհասնի 15 տոկոսի:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում