211652_close_icon
views-count25002 դիտում article-date 19:40 17-05-2021

Երևանում ծառի մի հատված կոտրվել և ընկել է կայանված Mitsubishi-ի վրա. ժամանել են հրշեջ-փրկարարներն ու Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել  Երևանում: Ժամը 18:45-ի սահմաններում  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Մամիկոնյանց 47 շենքի բակում ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի  Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

 Օպերատիվորեն   ժամանել են նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից:

 Փրկարարներն ու թաղապետարանի աշխատակիցները կայանված  Mitsubishi Pajero io-ի վրայից հեռացրել են կոտրված ծառը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

 Դեպքի վայր են ժամանում  նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները, որպեսզի փաստի առթիվ նյութեր նախապատրաստեն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր