Scandinavian International Film Festival. «Վերջին բնակիչը» հաղթել է 2 անվանակարգում

Scandinavian International Film Festival. «Վերջին բնակիչը»  հաղթել է 2 անվանակարգում

PanARMENIAN.Net - Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը Հելսինկիում բացված Սկանդինավյան միջազգային կինոփառատոնում (Scandinavian International Film Festival) հաղթող է ճանաչվել միանգամից 2 անվանակարգում՝ «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» և «Լավագույն դերասան»՝ Ալեքսանդր Խաչատրյան։

Հոկտեմբերի 25-ին տրվեց կինոփառատոնի մեկնարկը։ Ժամը 18։00-ից Հելսինկիի Caisa մշակութային կենտրոնը լի էր աշխարհի տարբեր կողմերից ժամանած կինեմատոգրաֆիստներով, դերասաններով, մշակույթի և արվեստիգործիչներով։ Կարմիր գորգի արարողությանը հաջորդեց մրցանակաբաշխությունը։

«Լավագույն գեղարվեստական ֆիլմ»-ի համար մրցանակը շնորհվեց ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին, որը շնորհակալություն հայտնեց կինոփառատոնի կազմակերպիչներին՝ աշխատանքը բարձր գնահատելու համար։ «Լավագույն դերասանի» համար մրցանակը շնորհվեց ֆիլմի գլխավոր կերպար մարմնավորած՝ Ալեքսանդր Խաչատրյանին, ում համար նույնպես մեծ պատիվ էր գնահատված լինել Հելսինկիում։

«Վերջին բնակիչը» լավագույնն է ճանաչվել նոմինացված 10 ֆիլմերից և կինոփառատոնում միակ ֆիլմն է, որ հաղթեց երկու անվանակարգում։

Սկանդինավյան միջազգային կինոփառատոնում «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունը կկայանա կինոփառատոնի փակման օրը՝ հոկտեմբերի 28-ին ժամը 20։30-ին։

Ջիվան Ավետիսյանն այս առիթով, մասնավորապես, նշել է. «Վերջին բնակիչը» ֆիլմի ունեցած հաջողությունները նպաստում են հայկական կինոյի միջազգայնացման ջանքերին, ղարաբաղյան հիմնախնդրի ճշգրիտ ներկայացմանը ևԱրցախի վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացմանը: Դրանք նաև օգնում են մեր թիմին համագործակցություն ձևավորել և ամրապնդել մի շարք երկրների կինեմատոգրաֆիստների հետ, ինչը կարևոր հիմքկդառնա իմ հաջորդ կինոնախագծի՝ «Դրախտի դարպասը» ֆիլմի բարեհաջող նկարահանման և առաջխաղացման համար։ Այն հիմա զգալի ուշադրություն և աջակցություն է ստանում տարբեր առաջատար դերասանների, պրոդյուսորների և դիստրիբյուտորների կողմից, և բոլոր հիմքերը կան ակնկալելու, որ կարող է արժանանալ ավելի մեծմիջազգային գնահատականի, քան իմ նախորդ կինոնախագծերը: Հուսով եմ, որ հայկական և միջազգային տարբեր շրջանակների համատեղ ջանքերի շնորհիվ՝ նոր ֆիլմը կկարողանա նոր խոսք ասել հայկական կինեմատոգրաֆիայում և Արցախի բնակչության պայքարի բովանդակությունն աշխարհին հավուր պատշաճի ներկայացնելու գործում»:

Այդ կարևոր իրադարձությանը ներկա էր նաև «Վերջին բնակիչը» ֆիլմի թիմը՝ ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն իր տիկնոջ հետ, ֆիլմի գլխավոր դերասան Ալեքսանդր Խաչատրյանն իր տիկնոջ հետ, Ֆիլմի գլխավոր դերասանուհի Սանդրա Դաուկշայտե-Պետրուլենեն: Ներկա էին նաև ֆինլանդահայ համայնքի անդամներ, ֆինլանդացի գործընկերներ՝ ռեժիսորի հաջորդ կինոնախագծից, ինչպես նաև՝ Ֆինլանդիայում և Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը, ով մեծ ներդրում է ունեցել ֆիլմի նախորդ՝ թե՛ Ֆինլանդիայում և թե՛ Շվեդիայում 2 ցուցադրությունների կյանքի կոչման գործում։

«Վերջին բնակիչը» ֆիլմն առաջադրվել է 2017-ի «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը՝ լավագույն «Օտարալեզուֆիլմ» անվանակարգում, որին ներկայացված է եղել 65 ֆիլմ։ Այդ առիթով էլ, Լոս Անջելեսի առաջատար հյուրանոցներից՝ Four Seasons Hotel-ում կայացել է ֆիլմի փակ ցուցադրությունը՝ «Հոլիվուդյան արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի» անդամների (HFPA) համար՝ արժանանալով նրանց բարձր գնահատանքին։ Ֆիլմի մասին անդրադարձ է կատարվել «Ոսկե Գլոբուս»-ի պաշտոնական կայքի և ամերիկյան հայտնի Los Angeles Times օրաթերթի կողմից։

Հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում տեղահան եղած հայկական գյուղում, օրեցօր սեղմվող թշնամական օղակում մնում է Աբգարը՝ մեն-մենակ: Նա սպասում է իր աղջկան, ով ականատես է եղել գազազած ամբոխի կողմից ամուսնու սպանությանը և, հոգեկան խանգարումով, հայտնվել է հիվանդանոցում: Ադրբեջանցի Իբրահիմը, Աբգարի աղջկան գտնելու, բերելու դիմաց, նրան առաջարկում է աշխատել մզկիթի կառուցման վրա: Իբրահիմն օրեր անց Բաքվի հոգեբուժարաններից մեկում գտնում և բերում է աղջկան՝ Յուրգային:

«Վերջին բնակիչը» ֆիլմը նախորդ ամիսներին արդեն ցուցադրվել է Լիբանանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իրանում,Ֆինլանդիայում, Շվեդիայում, Նիդերլանդներում, իսկ առաջիկայում սպասվում են նաև ֆիլմի ցուցադրություններըԿանադայում (Մոնրեալ), Իտալիայում (Պադովա), Հունաստանում, Անգլիայում և շատ այլ երկրներում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---