Saturday, 20 04 2024
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ

Իշխանությունը վերցրել է խայտառակ գործելաոճ. Շատ դառնացած ենք. Աշոտ Գրիգորյան

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը։

-Պարոն Գրիգորյան, օրերս Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն էր հրավիրել` քննարկելու տնտեսության վիճակն ու զարգացման ուղիները։ Հետաքրքիր է, որ առավել խոշոր 275 արդյունաբերական ձեռնարկությունների արտադրական տվյալների մոնիթորինգի արդյունքում 9 ամսվա ընթացքում թողարկվել է 875 մլրդ դրամի արտադրանք, որն անվանական արժեքով հավասար է 2017-ի ցուցանիշներին։ Տնտեսագետներն արդեն նշում են, որ այդ ոլորտում, փաստորեն ունենք անկում։ Ինչպե՞ս եք գնահատում այս ամիսների աշխատանքը և այս անկումն ինչո՞վ է պայմանավորված։

-Ոչ միայն տնտեսական անկումն ինձ չի զարմացնում, այլև չի զարմացնում, որ ոչ մի ներդրողի մտքով չի անցնում այլևս Հայաստան ոտք դնել։ Այսինքն, առաջին երկու ամսվա էյֆորիան, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, այնտեղ կարելի է ներդրումներ անել, երկիրը պետք է թռիչքաձև զարգացում ապրի։ Այդ բոլոր երազանքները մարեցին։ Ասեմ ավելին, ամեն ամիս իմ հոլդինգի նախաձեռնությամբ նախագահության ներկայացուցիչներով մենք Հայաստանում ենք և պիտի զարմանալի հայտարարություն անեմ, որ առաջին մեր այցը ավելի հաջող էր, քան երկրորդը, երկրորդն ավելի հաջող էր, քան երրորդը և ամենաանհաջողն այս այցն է, որ հիմա մենք վերջին 2 օրը Հայաստանում ունեցել ենք։ Բոլորս զարմացած ենք։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը միակն էր, որ մեզ բավարարում էր, բայց  պարզվեց, որ դա ընդամենը Արծվիկ Մինասյանի անձով էր պայմանավորված։ Հիմա Արծվիկ Մինասյանին հանել են, չգիտենք՝ ում հետ աշխատենք, ինչ անենք։ Մենք այսօր որոշում ընդունեցինք, որ այլևս մեր ոտքն այդ նախարարություն չի լինելու։ Եթե այսպես շարունակի, մեր հարգելի վարչապետը, երևի կհասնի նրան, որ մենք բացի «Նաիրիտի» վերաթողարկումից, ուրիշ ոչ մի գործով չզբաղվենք, բայց չէ՞ որ մենք շատ լայնածավալ ներդրումներ ենք ծրագրում Հայաստանում։ Ճիշտ է, մի դրական կետ կա, որն ուզում եմ նշել, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում կան լավ տղաներ, որոնց հետ մենք աշխատանքային ծրագիր ունենք և կատարում ենք։ Աստված չանի, որ նրանց մոտ էլ արգելակում սկսվի։ Վիճակը հետևյալն է. բոլոր նախարարները, որոնց հետ շփվում ենք և փոխվարչապետներից ոմանք, կարծես դողում են իրենց աթոռի վրա և խորհրդային շրջանի ղեկավարներից մնացած տպավորությունն են ուզում կրկնել, որ ավելի լավ է գործ չանել, քան անել ու հանկարծ սխալվել։ Սա սարսափելի մոտեցում է։ Բոլորը վախեցած են։ Մյուս կողմից, մենք Սլովակիայում տնտեսական թռիչքի ենք ականատես եղել և գիտենք դրա պատճառները։ Մենք գիտենք, թե ինչպես Սլովակիան կարողացավ Հայաստանի նման վիճակից դառնալ այսօր Եվրոպայի զարգացած երկրներից մեկը։ Սլովակիան այսօր Գերմանիայի հետ միասին դոնոր երկիր է դարձել Եվրոպայում՝ խիստ զարգացած արդյունաբերությամբ։ Ինչպես դա արվեց. մենք այդ բոլորը գիտենք, սակայն նույն բանը կարելի՞ է Հայաստանում անել։ Այս կառավարության հետ՝ ոչ։ Ստացվում է, որ պետք է սպասենք մինչև նոր կառավարություն գա, որ նոր նրանց հետ աշխատենք։ Իսկ գիտե՞ք, թե դա երկրի վրա ինչ է նստում։ Դա երկրի կործանումն է։ Մեր երկիրը շատ ցավալի տնտեսական ճգնաժամի մեջ է, որից պետք է օր առաջ դուրս գալ։ Սակայն այն վիճակը, որ ստեղծվել է երկրում, երբ մարդ են բռնում, բաց թողնում, հետապնդումներ, սևեր-սպիտակներ, այդ բոլորից արդեն սփյուռքը զզվել է։ Ի՞նչ սև, ի՞նչ սպիտակ, ի՞նչ մարդիկ եք բռնում, ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք մարդկանց հետապնդում, իսկ հետո պարզվում է, որ նույնիսկ ուժ չունեք ինչ-որ բան ապացուցելու։ Դա շատ վատ տպավորություն է թողնում մեզ վրա։ Չնայած իմ համառությանը, չնայած իմ հոլդինգը մինչև վերջ գնալու է, «Նաիրիտը» բացվելու է, քիմիական արդյունաբերությունը վերականգնելու ենք, բայց տեմպերը սարսափելի դանդաղ են, և ես չեմ կարծում, որ մեկ տարվա մեջ մենք Հայաստանում զարգացում ունենանք։

Ձեր կարծիքով՝ ընտրություններից հետո ներդրումների ծավալն ավելանալո՞ւ է, ինչպես պնդում են Փաշինյանն ու կառավարությունը, որ ներդրողները շունչները պահած սպասում են ընտրություններին՝ ներդրումներ անելու համար։

 

-Ներդրողները ոչ միայն շունչները պահած չեն սպասում, այլև ներդրողներ ունենալու համար պետք է լուրջ տնտեսական բարեփոխումներ անել։ Ինչպես անել մենք գիտենք, որտեղի՞ց գիտենք, ապրել ենք Սլովակիայի նման երկրներում և սովորել ենք դա անել։ Մեզ լսող կա՞ արդյոք, բացարձակ ոչ։ Ինչո՞ւ, որովհետև երիտասարդներն այնքան գիտուն են, այնքան ամեն ինչ գիտեն, այնքան գլուխները կորցրել են, որ իրենց հոր տարիքի մարդիկ իրենց ավտոմեքենաների դռները բացում են, իրենք նստում են։ Իրենք շատ զարմացած են այդ ամենին, իրենք ո՞նց կարող են հանկարծ ուրիշների խորհուրդները լսել, դրա կարիքն էլ չունեն։ Սա դժբախտություն է։ Որքան շուտ այս երիտասարդներից ազատվի կառավարությունը, այնքան ավելի լիաթոք կարող ենք մտածել Հայաստան գալու և աշխատելու մասին։ Սակայն ներդրողներ ներգրավելու մեխանիզմն այլ է, խոսելով ներդրող չես գրավի։ Ինչքան էլ ուզում ես բղավի, որ ես տնտեսական հեղափոխություն եմ անելու, ընդամենը կնմանվես քո նախորդներին։ Չէ՞ որ բոլորն էլ բղավել են դրա մասին։ Կարեն Կարապետյանը ինչ էր ասում,  խոսում էր ու խոսում, Տիգրան Սարգսյանը կով կթել էր սովորեցնում կթվորներին։ Մենք այդ փուլերն անցել ենք, ի՞նչ եք ուզում։ Հեծանիվ պետք չի հնարել, ընդամենը պետք է ունենալ ունակություններ կատարված լավագույն տնտեսական թռիչքների պատճառները ուսումնասիրելու և դրանք կրկնելու։ Դա էլ պետք չի, ընդամենը դուք մեզ հրավիրեք, նստենք, զրուցենք, եթե չեք հավանի մեր առաջարկները, մի կատարեք։ Բայց հրավիրող կա՞, լսող կա՞։ Բացարձակապես։ Բոլորը զբաղված են իրենց աթոռները պահելու գործով։ Սա սարսափելի բան է, որից պետք է շուտ ազատվել։ Այո, դեկտեմբերին գուցե լինեն ընտրություններ, գուցե նոր կառավարություն կկազմվի, բայց խնդրում եմ հաշվեք, թե մայիսից մինչև դեկտեմբեր, հունվար ու փետրվար, մինչև նոր կառավարությունը կաշխատի, քանի ամիս կորցրեց երկիրը։ Մեզ համար ամեն մի կորցրած ամիսը անդառնալի է։ Կարճ ասած, ես շատ ծանր սրտով պետք է վերադառնամ Եվրոպա և հաջորդ ամիս պիտի գանք էլի մեր ներդրողներով ու համոզված եմ, որ ավելի վատ  վիճակի ենք ականատես լինելու։ Այդ առումով շատ դառնացած ենք։

-Արտահերթ ընտրությունների հետ կապված ի՞նչ սպասելիքներ ունեք։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ կփոխվի դրանից հետո։

-Եթե իրենց լսենք, դրանից հետո շատ բան է փոխվելու, բայց մենք դա մայիսից լսում ենք։ Իսկապես կփոխվի, թե ոչ, կապրենք կտեսնենք։ Սակայն այն ուղղությունը, որը վերցրել է այսօրվա իշխանությունը, այն է՝ թող իմ մերձավորը լինի, թեկուզ անգրագետ։ Սա գործելաոճ չի, սա բավականին խայտառակ գործելաոճ է և վատ արդյունքների է բերելու։ Եթե հանկարծ հրաշք կատարվի և ոչ թե ընտրությունները կատարվի մերձավորների, այլ արհեստավարժների միջև, Հայաստանն ունի տնտեսության իսկապես թռիչքաձև զարգանալու հեռանկար։ Ինչու, որովհետև միշտ էլ զրոյական տնտեսությունից երկնիշ թռիչք ցույց տալը հնարավոր է և դժվար բան չէ։ Բայց եթե շարունակվի այն, որ համարյա թե միակուսակցական խորհրդարան է լինելու, ընդդիմությունն Աստված գիտի՝ ինչպես է ձևավորվելու, լինելո՞ւ է արդյոք առողջ, արհեստավարժ ընդդիմություն, թե ոչ, այս հարցերը լուծելուց հետո միայն ես կարող եմ դրական ոգով խոսել։ Հիշում եք, որ իմ առաջին հեռուստաելույթը որքան ոգևորիչ էր, ինչ լավատեսությամբ էի ես տրամադրված։ Ոչ ոք չի կարող ասել, որ մենք հենց սկզբից հոռետես ենք եղել, բայց անցել է արդեն քանի ամիս, ի՞նչ արդյունքների ենք հասել մենք մեր հոլդինգով։ Հսկայածավալ ներդրումներ ենք պատրաստել, որևէ մեկը մեզ լսե՞լ է։ Այո, լսել է Արծվիկ Մինասյանը, որը հիմա նախարարությունում չէ։ Մեզ լսել է նաև պաշտպանության նախարարությունն ու Տրանսպորտի, կապ ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը։ Սա շատ քիչ է։ Մենք ունենք ՀՀ տնտեսությունն իսկապես վերականգնելու շատ մեծ հնարավորություններ։ Ես շատ եմ ցավում, որ այսօր ստիպված եմ դառնացած խոսել, ապագայի հետ կապված էլ չեմ կարող լավատեսական պատասխան տալ, քանի որ պետք է զգուշավոր խոսել։ Լավատես չեմ, կապրենք, կտեսնենք ինչ կլինի։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում