News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել երկրի խորհրդարանի պատգամավոր, «Ատա Ժուրտ հանրապետություն» ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Օմուրբեք Բաբանովի դեմ, հայտնում է DW-ն: 

Բաբանովի դեմ քրեական գործ է հարուցվել այն պատճառով, որ նա նախընտրական քարոզարշավի ժամանակ բարձրացրել է ուզբեկների իրավունքների ոտնահարման թեման: Գերատեսչությունից հայտնել են, որ Բաբանովին մեղադրում են սահմանադրական կարգի բռնի փոփոխման եւ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հրահրելու համար:

Նախաքննությամբ պարզվել է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերին ընդդիմադիր քաղաքական գործիչը, որն առաջադրվել էր նախագահի թեկնածու, Օշում հանդիպում է անցկացրել «առավելապես ուզբեկ» բնակիչների հետ: «Նպատակ ունեալով ստանալ բնակչության ուզբեկ հատվածի ձայները՝ նա կարծիք է հայտնել ուզբեկների իրավունքների ոտնահարման, իբր երկրում գոյություն ունեցող ազգային անհավասարության, պետական մարմինների կողմից ուզբեկների վրա ճնշումներ գործադրելու մասին, որից հետո կոչ է արել այս իրավիճակին ակտիվորեն դիմակայել»,- հայտարարել են գլխավոր դատախազությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ