Friday, 19 04 2024
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել

Նախագահի ինստիտուտը դառնում է ձևական. Խոսրով Հարությունյան

Վերջին շրջանում կառավարության կողմից խորհրդարան բերվող գրեթե բոլոր օրենքների նախագծերը մի ընդհանուր ուղղվածություն ունեն, հնարավորինս փոքրացնել նախագահի լիազորությունների շրջանակը, այն հասցնելով զրոյի: Այդ տենդենցն այն աստիճան ակնառու է, որ նույնիսկ ամենաիշխանահաճո հանրապետականների նյարդերն են տեղի տալիս՝ ստիպելով ընդվզել դրա դեմ: Այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ կընդունվի Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի նախագիծը: Այդ նախագիծը անսահմանափակ իրավունքներ է վերապահում վարչապետին, և ընդհակառակը՝ զրո իրավասություն նախագահին: Այս օրենքը նույնիսկ վիրավորական տարրեր է պարունակում նախագահի համար:

Երեկ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ պատգամավոր Խոսրով Հարությունյանը մի քանի նկատառումներ ներկայացրեց այս նախագծի վերաբերյալ: Մասնավորապես, օրենքը նախատեսում է կառավարության անդամների երդման ընթացակարգ: «Կառավարության անդամները երդվում են հանրապետության նախագահի ներկայությամբ, նախագահի նստավայրում: Իրավունքի ուժով նշանակված կառավարության անդամները երդվում են վարչապետի ներկայությամբ», ասված է օրենքի նախագծում: Ստացվում է, որ այն նախարարներին, որոնց նշանակմանը նախագահը դեմ է եղել, չեն գնալու նախագահի մոտ երդվելու, որովհետև նրանք նախարար են դարձել, այսպես կոչված, իրավունքի ուժով, նրանց նշանակել է վարչապետը, իսկ նախագահը չի հաստատել: Խոսրով Հարությունյանը ասում է, որ նախարարը մնում է նախարար՝ անկախ նրանից, թե ինչպես է նա նշանակվել, և առաջարկում էր, որ անկախ նշանակման ձևից, բոլորն էլ երդվեն նախագահի ներկայությամբ, գործի միասնական ընթացակարգ: Սակայն արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը դեմ է դրան, իր դեմ լինելը հիմնավորելով այսպես․ «Երդումը արժեզրկվում է այն մարդու պարագայում, որը չկատարելով Սահմանադրությամբ ենթադրյալ ողջամիտ գործողությունը, չի ստորագրում համապատասխան ակտը:

Նման կետի գոյությունը ուղղակի ճնշում է նախագահի նկատմամբ, որ տես, եթե դու հանկարծ առարկես վարչապետի նշանակման դեմ, ապա միևնույն է, այդ նախարարը կհամարվի նշանակված հերիք չէ, նա նաև կերդվի ոչ թե քո, այլ վարչապետի ներկայությամբ: Պակերացնում եք չէ՝ ինչ հետաքրքիր իրավիճակ կլինի, եթե նախագահը իսկապես որոշի մի երկու նախարարի դեպքում առարկություն ունենալ, և դեմ լինի նրանց նշանակմանը: Նախարարների մի մասը կերդվեն նախագահի նստավայրում, մյուսները վարչապետի, չնայած բոլորի համար էլ պարզ կլինի, որ մինչև նախարար նշանակվելը նրանք արդեն մեկ անգամ երդվել են վարչապետի մոտ՝ ոչ արարողակարգային իրավիճակում:

Օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 7-րդ կետը վերաբերում է կառավարության անդամին պաշտոնից ազատելուն: Այս հոդվածում ասվում է, որ եթե հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում պաշտոնից չի ազատում վարչապետի կողմից առաջարկված կառավարության անդամին, ապա համապատասխան փոխվարչապետի կամ նախարարի լիազորությունները դադարեցված են համարվում իրավունքի ուժով, որի մասին վարչապետը անհապաղ գրավոր հաղորդագրություն է տարածում: Անդրադառնալով այս հոդվածին, Խոսրով Հարությունյանն ասում է. «Ինձ մոտ ստեղծվում է տպավորություն, որ նախագահը դատապարտված է ստորագրել բոլոր տիպի առաջարկությունները: Նախագահի ինստիտուտը դառնում է ձևական»: Պատկերացնում եք՝ սա ասում է Խոսրով Հարությունյանը, որը վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանից բացի այլ մարդու չի տեսնում: Բայց համենայնդեպս, նրա ըմբոստ ոգին չի կարողանում համակերպվել այն փաստի հետ, որ ամեն ինչ որոշում է վարչապետը, իսկ նախագահը ձևական մի պաշտոն է, որի գոյությունը կարելի է և չնկատել:

Խոսրով Հարությունյանը վերապահումներ ուներ նաև 7-րդ հոդվածի 7-րդ կետի վերաբերյալ, ըստ որի՝ վարչապետը իրավասու է ընդլայնել նախարարության գործունեության ոլորտները: Խոսրով Հարությունյանն ասում է, որ նախարարությունների գործունեության ոլորտները իրենք ամրագրել ենք այս օրենքի անբաժանելի մասը համարվող հավելվածներով, և ըստ այդմ, եթե նախարության գործունեության ոլորտների հետ կապված փոփոխություն է տեղի ունենում, ապա դա պետք է կատարվի օրենքով: Դավիթ Հարությունյանն ասում է, որ հավելվածներով նկարագրված են նախարարությունների գործունեության հիմնական ոլորտները, քանի որ դրանք սպառիչ ներկայացնել հնարավոր չէ, իսկ ավելի մանրամասն ոլորտները սահմանում է վարչապետը: Համաձայնվեք, որ վարչապետին թողնված են լիազորություններ, որոնք կարող էր ունենալ միայն միապետը:

Նույն 7-րդ հոդվածի 15-րդ կետով վարչապետը իրավասու է իր նախաձեռնությամբ վերանայել նախարարներ, կառավարությանը և վարչապետին ենթակա անդամների ղեկավարների որոշումները: Խոսրով Հարությունյանն ասում է, որ նախարարի որոշումների վերանայումը պետք է անպայման քաղաքական հետևանք ունենա: Պարզ ասած՝ եթե նախարարը այնպիսի որոշում է կայացրել, որը վարչապետի կողմից վերանայվել է, ապա նախարարը պետք է հեռացվի զբաղեցված պաշտոնից: Սա, իհարկե, տրամաբանական պահանջ է: Բայց այս հոդվածը թույլ է տալիս մտածել, որ նախարարների որոշումներին այսուհետ կարելի է վերաբերվել խիստ կասկածանքով, որովհետև դրանք ցանկացած պահի կարող են վերանայվել վարչապետի կողմից:

Չնայած ՀՀԿ-ականները բազմաթիվ վերապահումներ ունեն այս նախագծի նկատմամբ, սակայն նրանք անպայման կողմ կքվեարկեն դրան: Դեմ կքվեարկի «Ելք» դաշինքը, որի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը հանձնաժողովի նիստում հայտարարեց իրենց որոշման մասին, հիմնավորելով, որ իրենց առաջարկությունները իշխանության կողմից մերժվել են, և «Ծառուկյան» դաշինքը, որի հանձնաժողովի նիստին ներկա միակ անդամ Նորա Առուստամյանը դեմ քվեարկեց նախագծին դրական եզրակացություն տալու հանձնաժողովի որոշմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում