▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանի կալանավորման պահանջով ակցիայի կազմակերպիչներն ավտոերթով շարժվելու են դեպի Երևան

 

 

«Այսօր 12:00-ին Էջմիածնի հրապարակից ավտոերթով կշարժվենք դեպի Երևան: Այսօր 13:00-ին Երևանում կկայանա հանցագործ Մանվել Գրիգորյանի դատավարությունը՝ խափանման միջոցը փոխելու նպատակով: Հուսով ենք, որ այսօր հաղթելու ենք և մեր հաղթանակը հասցնելու ենք վերջնական կետին, վստահ եմ դրանում»,- ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով ասել է Մանվել Գրիգորյանի կալանավորման պահանջով ակցիայի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ Էջմիածնում շարունակվում են բողոքի ակցիաները: Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ պայքարողները մի քանի ժամ փակել էին Երևան-Էջմիածին մայրուղին:

 

 

 

 

 

 

 

Կարդացեք նաև՝ էջմիածնեցիները վերսկսել են բողոքի ակցիաները. պահանջում են կալանավորել Մանվել Գրիգորյանին

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին