Ինչ ռիսկեր է պարունակում քննարկման դրված աշխատանքային օրենսգիրքը

20/10/2017 schedule11:15

Ներկայումս լրամշակման փուլում գտնվող աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը՝ ոլորտի փորձագետների կարծիքով, բազմաթիվ ռիսկեր է պարունակում: Օրենքի ընդունումը բազմաթիվ հարվածներ կարող է հասցնել փոքր բիզնեսում աշխատողներին: Այս ամենի մասին զրուցել ենք աշխատանքի իրավունքի եւ մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ Տիգրան Կիրակոսյանի հետ.

- Պարոն Կիրակոսյան, ի՞նչ կարծիք ունեք աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծի մասին.

- Ցավոք, շատ քիչ է խոսվում լրամշակման փուլում գտնվող օրենքի նախագիծի մասին: Հասկանալի է, որ օրենսդրական փոփոխությունն իրավակիրառական պրակտիկայում ծագած խնդիրների լուծման, օրենքների տարաբնույթ ընկալումների տեղիք տվող դրույթների հստակեցման, ինչպես նաեւ նոր միջազգային պայմանագրերի դրույթների համապատասխանեցման ուղղված բնականոն գործընթաց է, սակայն աշխատանքային օրենսգրքում սպասվելիք նոր փոփոխությունների նախագծի վերլուծությունն այնպիսի տպավորություն է թողնում, որ օրենսդիրը ցանկանում է փոքր բիզնեսի համար ընդունել արտոնություններ՝ սոցիալական անհավասարությանը տանող օրենսդրական փոփոխությունների միջոցով:

- Նշում եք սոցիալական անհավասարության մասին, բայց չէ՞ որ աշխատողի համար վատթարացնող պայմանները թույլատրվում է ամրագրել գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ:

- Աշխատանքային հարաբերությունները երաշխավորված հարաբերություններ են, ինչը սահմանված է աշխատանքային օրենսդրության պարտադիր նորմերով, որպես պարտադիր նորմերի (երաշխիքների) օրինակ կարելի է նշել՝ գրավոր աշխատանքային պայմանագրի կնքումը, աշխատանքի էական պայմանները փոփոխելու դեպքում կամ աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծելու դեպքում գրավոր ծանուցելը, գրավոր ծանուցելու սահմնաված ժամկետների պահպանումը, աշխատաժամանակի եւ հանգստի ժամանակի տեւողությունների պահպանումը, աշխատավարձի, հավելումների նվազագույն չափերի պահպանումը եւ վճարումը, ամենամյա արձակուրդի նվազագույն տեւողությունների պահպանումը եւ այլն... իսկ նորմի պարտադրելության փոփոխումը «Կողմերի համաձայնությամբ» մոտեցմամբ՝ հավասարազոր է աշխատողի համար անբարենպաստ պայմանի սահմանման:

- Ըստ նախագծի, ո՞ր պարտադիր երաշխիքներն է օրենսդիրը  թույլատրելու սահմանափակել «Կողմերի համաձայնությամբ»:

- Աշխատանքային օրենսգրքում սպասվող փոփոխությունները փաստացի սահմանելու են գործատուի նոր «Գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատու»-ի տեսակ, ում կտրվի իրավունք իր մոտ աշխատանքի ընդունվող անձի հետ «Կողմերի համաձայնությամբ» սահմանափակել նորմերում շատ կարեւոր տեղ զբաղեցնող հետեւյալ երաշխիքները՝ աշխատանքային պայմանագիրը հիմնականում անորոշ ժամկետով կնքելու, որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լրանալուց առաջ գրավոր ծանուցելու, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման 5 դեպքով նախատեսված հիմքերով՝ աշխատանքային պայմանագիրը լուծելուց գրավոր ծանուցելու, արտաժամյա աշխատանքում միայն գործատուի պահանջով ներգրավված լինելու, արտաժամյա աշխատանքի տեւողությունը սահմանափակելու, ամենամյա երկարացված եւ լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող աշխատողին ամենամյա երկարացված եւ լրացուցիչ արձակուրդ տրամադրելու, օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքները կատարելու համար աշխատողին վճարվող հավելման իրավունք ունեցող աշխատողին վճարվող հավելման երաշխիքները:

- Կան գործատուներ, ովքեր պնդում են, որ շատ դեպքերում բիզնեսի օրենսդրական կարգավորումները բարդ եւ ավելորդ են:

- Գործատուն, ով ձգտում է աշխատել «ստվերում», խիստ դժգոհում է ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման նորմերից, որոնց մեջ մտնում են նաեւ աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմները: 

Տպավորություն է, որ պետությունը ցանկանում է աջակցել այն գործատուներին, ովքեր ոչ միայն ցանկություն չունեն օրենքը պահպանելու, այլ չեն էլ ընկալում իրենց ձեռնարկատիրության համար օրենքը պահպանելու օգտակարությունը: Որպես օրինակ կարելի է նշել ներքին կագապահական կանոնների կիրառումը, որի ոչ թե ձեւական, այլ պրակտիկ կիրառումը որպես ամենառաջնային եւ ամենաէֆեկտիվ ընթացակարգ հարմար գործիք է կազմակերպության աշխատանքները կազմակերպելու, համապատասխան աշխատանքային միջավայր ձեւավորելու եւ աշխատողների պարտավորությունները վերահսկելու համար, իսկ այն պնդումը, որ ներքին կագապահական կանոնների պարտադիր բովանդակությունն աշխատանքային պայմանագրում ձեւակերպելով ավելի հեշտացնում ենք աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմները իրականությանը չի համապատասխանում, քանի որ այդ դեպքում աշխատանքային պայմանագրի բովանդակությունն է մեծանում, որը կազմելու համար անհրաժեշտ է մասնագետ, ում անհրաժեշտությունն առավել եւս լինելու է փոփոխություններով ակնկալվող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձեւը լռացնելու համար:

- Այս դեպքում ինչո՞վ կարող է պետությունը օգտակար լինել փոքր բիզնեսին:

- Նախ ամեն մասնագետ իր գործով պետք է զբաղվի եւ  պետք է փնտրի լուծումներ ավելի շուտ կրթվելու, զարգանալու միջոցով, քան բողոքելու, եւ արտոնություններ պահանջելու միջոցով: Ելքեր միշտ էլ կան, պետք չէ կազմակերպել գործընթաց, որը ոչ այնքան արդյունք է բերելու, որքան տպավորություն: Ազատ շուկայական տնտեսությունում պետք է հստակ գործեն օրենքները, պահպանվեն բոլորի, ինչպես նաեւ աշխատողների եւ գործատուների շահերի հավասարակշռությունը, իրավունքները, այսօր անհրաժեշտություն կա ոչ թե գործատուի բեռը թեթեւացնել՝ աշխատողի երաշխավորված նորմերը վատթարացնելով, այլ ստեղծել արդար միջավայր, կայուն եւ երկարատեւ օրենսդրական դիրքորոշումներ:

Տպել
7496 դիտում

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել