Հայաստանի վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը վստահեցնում է, որ Հայաստանում քաղաքական հայացքների համար որևէ մեկը քրեական հետապնդման չի ենթարկվել:
Վարչապետի թեկնածուն այս մասին հայտարարեց խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկմանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցին:
«Նույնիսկ, ես կարծում եմ, շատ դեպքերում, միգուցե, մեր դատարանների կողմից նրանք շատ ավելի մեղմ վերաբերմունքի են արժանացել, երբ քրեական հանցագործություններ են կատարել»,- նշեց Սերժ Սարգսյանը:
Նա խնդրեց ասվածն ընդունել որպես ոչ պաշտոնատար անձի կողմից հնչած հայտարարություն: