Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սյունիքի մարզում մահվան ելքով ՃՏՊ է տեղի ունեցել, մեքենան ամբողջովին այրվել է

Սյունիքի մարզում մահվան ելքով ՃՏՊ է տեղի ունեցել, մեքենան ամբողջովին այրվել է

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սյունիքի մարզում հուլիսի 21-ին մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը տեղեկացնում է, որ ժամը 17:20-ի սահմաններում Արմեն Մինասյանի վարած «Նիսան»-ը Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի 90-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը:

Ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, 28-ամյա վարորդը տեղում մահացել է: Արմեն Մինասյանը Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի բնակիչ էր:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվածի հանգամանքները պարզվում են:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]