News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հրթիռային հարվածները կայունություն չեն բերել, եւ խանգարել են Սիրիայի ճգնաժամի կարգավորման գործընթացին, ուրբաթ Մոսկվայում ՄԱԿ գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Սեֆան դե Միստուրայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Կցանկանայի հատուկ ընդգծել՝ Սիրիային հարվածները հասցվեցին ամենաանհարմար եւ ամենա ոչ համապատասխան պահին, երբ Սիրիայում իրադրության կարգավորումն արդեն անշրջելի երեւույթ էր, երբ Արեւելյան Գուտայում գործողության ավարտին 2 օր էր մնում: Այո, ըստ էության, այն ավարտեցին հենց 2 օրում՝ այդ հարվածները հասնելուց հետո»,- ասել է Շոյգուն:

ՌԴ պաշտպանության նախարարը շեշտել է, որ հրթիռային հարվածները կայունություն չեն բերել եւ խանգարել են Սիրիայում կարգավորման գործընթացին: «Այս ամենն, այնուամենայնիվ, կայունություն չբերեց, այս ամենը չբերեց այն, ինչն այսօրվա դրությամբ կկարղանար երաշխիք լինել, կկարողանար բավական լուրջ խթան լինել սիրիական կարգավորման առաջմղման համար»,- շեշտել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ