×


«Դիանան արդեն հարմարվել է». Բեն Ավետիսյանը՝ նոր դերի եւ կնոջ մասին

Բեն Ավետիսյանն արդեն երկու եթերաշրջան նկարահանվում է «Հարս չկա» սիթքոմում: BRAVO.am-ի հետ զրույցում նա նշել է, որ դրամատիկ սերիալներից անցումը հումորային նախագծի թեեւ մի փոքր բարդ է եղել իր համար, բայց հաղթահարել է:

«Այստեղ եւս պետք է կերպարդ հավաստի ներկայացնես, հավատաս քո աշխատանքին, որ հեռուստադիտողը եւս հավատա: Կատակերգությունում, բնականաբար, ավելի թեթեւ պետք է լինել: Սիթքոմի նկարահանումների ամեն մի օրը նոր կոմեդիա է. զավեշտալի դեպքեր շատ են լինում: Հումորն ամենուր է եւ միշտ մեզ հետ: Թե՛ աշխատանքի ընթացքում, թե՛ նկարահանումներից դուրս նույն ջերմ հարաբերություններն են մեր միջեւ: Թիմի ամենահումորովն ինձ համար միշտ եղել է ընկերս՝ Աղասը: Այդ մարդը հումորի համար է ծնվել: Շատ է լինում, երբ ես եւ Աղասը մի տեսարանը մի քանի դուբլից ենք նկարում, որովհետեւ հիստերիկ ծիծաղ է սկսվում, ու չենք կարողանում լրջանալ»,- ասել է Բենը:

Բեն Ավետիսյանը՝ կնոջ հետ


Դերասանը նկատել է, որ ընկերները եւ հետեւորդները շատ են ընդօրինակում սիթքոմում իր եւ Աղասի պարը: Ինքն էլ երբեմն տանը նախագծից հումորային արտահայտություններ է անում:

«Արդեն ավարտվել են սիթքոմի նկարահանումները: Հիմա նկարահանվում եմ նոր` «Սրտին հակառակ», սերիալում: Մարմնավորում եմ գլխավոր հերոսին՝ Գոռին, ով ծառայում է հայոց բանակում: Մանրամասներ ասել առայժմ չեմ կարող, բայց սյուժետային շատ հետաքրքիր զարգացումներ են լինելու»,-նշել է նա:

Բեն Ավետիսյանը՝ կնոջ հետ


Խոսելով նորաստեղծ ընտանիքի եւ կնոջ հետ հարաբերությունների մասին՝ Բենն ասել է.«Աշխատանքային գրաֆիկիս Դիանան արդեն հարմարվել է: Ինքն էլ է զբաղված. օրվա մեծ մասը դիմահարդարման դասընթացներ է անցկացնում եւ զբաղվում իր սիրելի աշխատանքով»:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Բեն Ավետիսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին