211652_close_icon
views-count4451 դիտում article-date 20:27 27-07-2017

Առցանց ռեժիմով բարձրագույն կրթությունն այժմ հասանելի է նաև Հայաստանում. փորձագետ

2017 թվականի սեպտեմբերին Հայաստանում առցանց ռեժիմով բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն կընձեռվի։ Այս մասին հուլիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Գիտությունների ակադեմիայի միջազգային գիտակրթական կենտրոնի արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ առաջին անգամ հնարավոր կլինի Հայաստանում հեռավար կրթություն ստանալ։ Իր հերթին, Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի պրոռեկտոր Խաչատուր Բեզիրջյանը նշեց, որ իրավական տեսանկյունից առցանց կրթության ավարտին տրված դիպլոմը վավեր կճանաչվի։ «Դրա հետ մեկտեղ՝ պրակտիկ տեսանկյունից պետք է հաշվի առնել, որ ուսուցման տվյալ մեթոդը կիրագործվի տարածության վրա։ Հնարավոր կլինի սովորել ինչպես օնլայն, այնպես էլ օֆլայն ռեժիմով։ Անխոս, նման մեթոդիկան ունի իր թույլ և ուժեղ կողմերը»,- հստակեցրեց պրոռեկտորը։ Բեզիրջյանի կարծիքով՝ առավելություն է, որ բնակչության լայն շերտի համար, որը չի կարող իրեն թույլ տալ բարձրագույն կրթություն ստանալ, նոր հնարավորություններ են ստեղծվում։ «Բարձրագույն կրթությունը զանգվածային երեւույթ է դառնում։ Եթե մի քանի տարի առաջ շատերը չէին կարողանում բարձրագույն կրթություն ստանալ, ապա այժմ այն հասանելի կդառնա նաեւ հեռավոր գյուղերի բնակիչների համար, որոնք քաղաք գալու հնարավորություն չունեն կամ նրանց համար, որոնք շատ զբաղված են, սակայն երկրորդ մասնագիտություն են ցանկանում ստանալ»,-նշեց պրոռեկտորը: Միաժամանակ, Բեզիրջյանը նկատեց, որ հեռավար ուսուցման վարձավճարը սովորականից զգալիորեն ավելի էժան կլինի։

Նմանատիպ նյութեր