Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բացահայտվել է Շիրակի մարզում կատարված դանակահարության դեպքը

Բացահայտվել է Շիրակի մարզում կատարված դանակահարության դեպքը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 45-ամյա տղամարդու կողմից կատարված դանակահարության դեպքը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 45-ամյա տղամարդը, 2020 թվականի հունվարի 04-ին՝ ժամը 22-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ հարվածել է նույն մարզի բնակիչներ՝ 1994թ. և 2003թ. ծնված եղբայրներին: Նրանցից  17-ամյա երիտասարդին պատճառել է ծակած-կտրած վերքերի ձևով մարմնական վնասվածքներ, իսկ 26-ամյա եղբորը՝ կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 1975թ. ծնված Շիրակի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 45-ամյա տղամարդու նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Դատարանը բավարարել է միջնորդությունը՝ միևնույն ժամանակ թույլատրելի համարելով այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]