Այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ-ում իրավունքի ուժով գումարվել է հատուկ նիստ՝ քննարկելու ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրության հարցը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա նազարյանը, խոսելով այս հեղափոխության մասին, հայտարարեց. «Ազատագրվեց ոստիկանը, որ այլևս ստիպված չի լինի անօրինական հրամանններ կատարել, ազատագրվեցին դպրոցի տնօրենը, համայնքի ղեկավարը, և ամենակարևորը՝ ազատագրվեցին հուսալքության կապանքների մեջ գտնվող բոլոր բոլորը»:
Նրա խոսքով՝ այս հեղափոխությունը պետք է շարունակվի և մտնի ամեն ընտանիք, որտեղ չպետք է լինի բռնություն:
Մանրամասները՝ տեսանյութում: