Wednesday, 24 04 2024
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր

Պետք է մշակել մեխանիզմներ, որ Հայաստանում և Իրանում ԱՏԳ-ները լինեն ոչ թե մրցակիցներ, այլ՝ գործընկերներ. Կարայան

Անհրաժեշտ է մշակել առավելագույն դյուրացված համագործակցության մեխանիզմներ, որպեսզի Հայաստանում և Իրանում երկու Ազատ տնտեսական գոտիները լինեն ոչ թե մրցակիցներ, այլ՝ գործընկերներ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 16-ին, նշվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական, Առևտրական ազատ գոտիների համադրման խորհրդի քարտուղար Աքբար Թորքանի հանդիպման ժամանակ:

Նախարարությունից  հայտնում են, որ Սուրեն Կարայանը շնորհակալություն է հայտնել այցի համար և նշել, որ լիահույս է, որ այն էլ ավելի կամրապնդի Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունները։ «Ես խիստ կարևորում եմ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացումը և այսօր մեծ սիրով կքննարկեմ առկա ներուժի իրացման հնարավորությունները»,- նշել է Սուրեն Կարայանը։

Աքբար Թորքանը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար։ Նա նշել է, որ մտադիր են ծանոթանալ Հայաստանի զարգացման երկարաժամկետ ծրագրերին և քննարկել Հայաստան-Իրան տնտեսական համագործակցությունը։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդգծել է, որ միջազգային փորձը վկայում է, որ ընդհանուր տնտեսական համագործակցության զարգացման շարժիչ ուժը կարող են լինել ազատ տնտեսական գոտիների միջև ակտիվ փոխգործակցությունը, այս դեպքում՝ Հայաստանի սահմանին ստեղծվող Մեղրիի և Իրանի սահմանին գտնվող Արազ ԱՏԳ-ները: Նախարարի խոսքով՝ այն կարող է նաև Հայաստանի հարավի և Իրանի հյուսիսի տարածաշրջանների զարգացման ընդհանուր ծրագրի հիմքը դառնալ։ Նախարարը նշել է, որ մի շարք երկրների գործարարների և պաշտոնյաների կողմից արդեն իսկ կա մեծ հետաքրքրություն այս երկխոսության շուրջ։ Երկու կողմերի համոզմամբ՝ անհրաժեշտ է մշակել առավելագույն դյուրացված համագործակցության մեխանիզմներ, որպեսզի երկու ԱՏԳ-ները լինեն ոչ թե մրցակիցներ, այլ՝ գործընկերներ։ Հանդիպմանը ներկա Արազ և Մեղրի ազատ տնտեսական գոտիների տնօրեններին հանձնարարվել է այս ուղղությամբ հստակ առաջարկներ ձևավորել։ Նախարարը նաև նշել է, որ ԱՏԳ-ների փոխգործակցությունը նաև կնպաստի նաև զբոսաշրջության զարգացման համար:

Աքբար Թորքանի խոսքով՝ Հայաստանի Կառավարության և Իրանի դեսպանատան ջանքերի շնորհիվ իրականություն դարձած վիզային ռեժիմի չեղարկումը լուրջ խթան էր զբոսաշրջության զարգացման համար։ «Ինքս ականատես եղա, որ բազմաթիվ իրանցի զբոասշրջիկներ կան Երևանում, դա շատ ուրախալի է։  Այս ոլորտում լուրջ ձեռքբերումներ կարող ենք ունենալ։ Զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը բերում է նաև տնտեսական այլ ոլորտներում փոխգործակցության խորացման»։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը ԻԻՀ նախագահի խորհրդականի հետ քննարկել է զբոսաշրջության ոլորտում համագործակցության խթանումը, մասնավորապես «Հալալ» զբոսաշրջության զարգացումը Հայաստանում։ Քննարկվել են նաև տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման հնարավորությունները, ենթակառուցվածքների ապահովման հարցերը։

Կողմերն անդրադարձել են նաև արդյունաբերության ոլորտում փոխգործակցությանը և համատեղ արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծման հեռանկարին։ Քննարկվել է նաև Հայաստանով դեպի՝ ԵՏՄ և այլ շուկաներ արտահանման հնարավորությունը, ինչպես նաև դեպի Սև ծով միջանցքը։

Նախարար Սուրեն Կարայանի և Աքբար Թորքանի նախաձեռնությամբ ստեղծվել է երեք աշխատանքային խումբ՝ զբոսաշրջության, ազատ տնտեսական գոտիների և արդյունաբերության ոլորտներում երկու երկրների համագործակցության հնարավորությունները քննարկելու և գործնական առաջարկներ մշակելու նպատակով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախարարը պատվիրակության ղեկավարի հետ այցի ավարտին կամփոփի խմբերի աշխատանքների արդյունքները և կքննարկի կոնկրետ գործնական առաջարկները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում