15:54:07 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վանաձորի որոշ հատվածներում 8 ժամ գազ չի լինի

    14:33 23 Օգոստոս 2019

    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 26-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տավրոս», «Տարոն 1, 2, 3, 4» թաղամասերի և Սարի թաղի բազմաբնակարան շենքերի, առանձնատների, կենցաղային և արտադրական սպառում ունեցող կազմակերպությունների, ինչպես նաև Դարպաս գյուղի և «Բեսառաս» ՍՊԸ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը:

     

    «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ