Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Արսենալ»-ը կորցրել էր կենտրոնացումը. Արսեն Վենգեր  

«Արսենալ»-ը կորցրել էր կենտրոնացումը. Արսեն Վենգեր

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի «Էստերսունդ»-ի դեմ խաղի մասին:

«Առաջին կեսի խնդիրը կայանում էր արագության և պահեր արարելու մեջ: Կորցրել էինք մեր կենտրոնացումը: Երկրորդ կեսում ավելի հանգիստ էինք գործում և «Արսենալ»-ը կարող էր մի քանի գնդակ ևս խփել: Վախ չունեինք, թե չենք անցնի Եվրոպայի լիգայի հաջորդ փուլ: Գնդակը կորցնելով՝ շատ ազատ տարածություններ էինք տալիս մրցակցներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վենգերի խոսքը մեջ է բերում «զինագործների» պաշտոնական կայքը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը, հյուրընկալելով շվեդական «Էստերսունդ»-ին, պարտվեց 1:2 հաշվով, բայց դուրս եկավ հաջորդ փուլ (երկու խաղերի ընդհանուր հաշիվը՝ 4:2):  Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և արժանացավ դեղին քարտի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]