Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանը վերլուծում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հետևանքով հնարավոր ազդեցությունները. Կարայան

Հայաստանը վերլուծում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հետևանքով հնարավոր 
ազդեցությունները. Կարայան

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը  ներկայումս փորձում է կանխատեսումներ և վերլուծություններ անել, թե ինչ է սպասվում մեր երկրին Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցների հետևանքով: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ ավելացնելով, որ Ռուսաստանը՝  որպես Հայաստանի հիմնական տնտեսական գործընկեր, միշտ ուշադրության կենտրոնում է: 
«Այժմ վերլուծություններ են արվում, քանի դեռ այդ արդյունքները մենք չունենք, ես չեմ ցանկանում խոսել որոշակի թվերի մասին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարայանը:

Դիտարկմանը, թե պատժամիջոցների շեշտը դրված է Ռուսաստանի էներգետիկ ոլորտի վրա, նախարարն ասաց, որ այդ պատժամիջոցները նոր չեն, արդեն մեր տնտեսությունն ադապտացվել է, և այս պահին դեռևս մեծ մտահոգություններ ինքը չի տեսնում: 
Ըստ Կարայանի, իրենք փորձում են համագործակցել այլ երկրների շուկաների հետ ևս: «Մեր արտահանման կառուցվածքով առաջին վեց ամիսների ընթացքում, եթե ԵԱՏՄ շուկաներում արտահանումն աճել է 25 տոկոսով, ապա արտահանումը դեպի ԵՄ շուկա աճել է 20 տոկոսով»,- փաստեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը՝ ավելացնելով, որ աշխատանքներ են տարվում արտահանման շուկաները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]