Պատգամավորը՝ ՄԻՊ-ին․ Գերիների թվի հրապարակումը կարող է վտանգել գերեվարված, բայց դեռ անհայտ անձանց կյանքը

Պատգամավորը՝ ՄԻՊ-ին․ Գերիների թվի հրապարակումը կարող է վտանգել գերեվարված, բայց դեռ անհայտ անձանց կյանքը

PanARMENIAN.Net - Հայ ռազմագերիների վերջնական թիվ հրապարակումը կդժվարացնի ցուցակի համալրումը, այն կարող է վտանգել գերության մեջ գտնվող, բայց դեռևս անհայտ անձանց կյանքը: Այդ մասին հայ ռազմագերիների թվի չհրապարակման մասին մարդու իրավունքների պաշտպանի քննադատությանն ի պատասխան ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Պատգամավորը նշել է՝ չի բացառվում, որ կան անձիք, որոնք գտնվում են գերության մեջ, սակայն Հայաստանն այդ մասին ոչ մի տեղեկություն չունի՝ անձը համարվում է անհետ կորած։

«Ադրբեջանը հաստատում է միայն այն գերիների առկայությունը, որոնց մասին կան անհերքելի ապացույցներ, կան անձիք, ում գերության մեջ լինելու մասին Հայաստանն ունի պնդում, սակայն Ադրբեջանը չի հաստատում այդ անձանց գերության մեջ լինելը։ Հայաստանը բոլոր միջոցներով՝ կլինի դա ռուսական կողմի, թե Կարմիր խաչի, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, թե այլ միջոցներով, պնդում է նույնիսկ փոքր ապացույցի պարագայում անձի գերության մեջ լինելու հանգամանքը»,- հայտարարել է պատգամավորը։

Կարապետյանի խոսքով՝ ՄԻՊ-ը կարող էր իմանալ կամ ճշտել Կառավարությունից, թե ինչու չի հրապարակվում ռազմագերիների թիվը և ինչ իրավաչափ շահ է հետապնդվում դրանով։

Ավելի վաղ ՄԻՊ Արման Թաթոյանն Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների վերաբերյալ թվական տվյալներ չհրապարակելն անընդունելի մոտեցում էր համարել։ Ըստ նրա՝ որևէ տվյալի հրապարակում մերժելիս պետությունը պետք է ցույց տա՝ ինչ իրավաչափ շահ է դրանով հետապնդում, իսկ մերժման որոշումը պետք է լինի պատճառաբանված:

Հունվարի 19-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտարարել էին, թե Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են և ենթակա չեն հրապարակման՝ «հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը»։ Գրասենյակից նաև հայտնել են, որ այս ընթացքում հայկական կողմի գերիների ցուցակներն անընդհատ թարմացվել են ու պարբերաբար ներկայացվել գործընկերներին։

Հունվարի 18-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ հայկական կողմը սկզբնական փուլում ամբողջական չի ներկայացրել գերեվարվածների ցուցակները՝ հավելելով, որ այժմ այդ ցուցակը ճշտվում է։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---