Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայի հարավ-արեւելքում երկրաշարժից տուժածների թիվը հասել Է 39-ի

Թուրքիայի հարավ-արեւելքում երկրաշարժից տուժածների թիվը հասել Է 39-ի

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել Է 39-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի առողջապահության նախարար Ահմեթ Դեմիրջանը:

«Տուժել Է 39 մարդ, 35-ը շարունակում են բուժումը: Ծանր վիրավորներ չկան»,-նախարարի խոսքը մեջբերել Է Anadolu գործակալությունը:

Ավելի վաԷ ntv հեռուստաալիքը հայտնել Էր, որ ստորգետնյա ցնցումների հետեւանքով տուժել Է 13 մարդ: Տուժածներն իրենք են դիմել հիվանդանոցներ:

Թուրքիայի կառավարության Արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով՝ 5,1 մագնիտուդով երկրաշարժը ապրիլի լույս 24-ի գիշերը տեղի Է ունեցել երկրի հարավ-արեւելքի Ադըյամանի նահանգում: Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր Սամսատ քաղաքից 4 կմ հյուսիս-արեւելք ընկած շրջանում:

Երկրաշարժի օջախը 7 կմ խորության վրա Էր: Մինչդեռ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել Է 5,2: Հիմնական հարվածից հետո սեյսմոլոգները գրանցել են 1,4-ից մինչեւ 2,7 մագնիտուդով եւս ութ հետցնցումներ: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել Է, որ կառավարությունը ձեռնամուխ Է եղել վնասների մասշտաբների ու օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության գնահատմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]