211652_close_icon
views-count2392 դիտում article-date 16:35 10-08-2019

Փոքր, բայց կարևոր փոփոխություն մեր ժամկետային զինվորների կյանքում․ Փաշինյանը լուսանկար է հրապարակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Ֆեյսբուքում, կից կատարելով հետևյալ գրառումը․ «Փոքր, բայց կարևոր փոփոխություն մեր ժամկետային զինվորների կյանքում»։ Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին կառավարության որոշմամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական գումարը կավելանա։ Հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմի համար 2000, իսկ մնացած զորամասերի համար` 1000 դրամով: Սահմանված դրամական ապահովության չափերը 2009-ից փոփոխության չեն ենթարկվել։

Նմանատիպ նյութեր