ՊՆ ղեկավարը Կարեն Ղազարյանի մասին է խոսել ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ

ՊՆ ղեկավարը Կարեն Ղազարյանի մասին է խոսել ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը քննարկել է հուլիսի 15-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի ճակատագրին առնչվող հարցերը Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության նորանշանակ ղեկավար տիկին Քլեր Մեյթրոյի հետ:

Զրուցակիցները կարևորել են Ղազարյանի կանոնավոր տեսակցությունների և ընտանիքի հետ նամակագրության ապահովման նպատակով Երևանում և Բաքվում ԿԽՄԿ-ի գրասենյակների համակարգված աշխատանքը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների համագործակցության ընթացիկ հարցերը, օրակարգային միջոցառումները, փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններն ու առաջիկա անելիքները:

Զրուցակիցները քննարկել են նաև ԼՂ հակամարտության հետևանքովանհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ինչպես նաև ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվողհանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համադրմանն առնչվող այլ խնդիրներ, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել ՀՀ ՊՆ և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության արդյունավետ համագործակցությունը և հույս հայտնել, որ հետագայում համատեղ իրականացվող ծրագրերը ձեռք կբերեն որակակական է՛լ ավելի բարձր մակարդակ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանում, Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում սկսվել է ՀՀ Բերդավան գյուղի գերեվարված բնակիչ Կարեն Ղազարյանի գործով դատավարությունը: Նրան մեղադրում են «ահաբեկչական գործողություն կատարելու փորձի մեջ»:

Ադրբեջանում ձերբակալված Կարեն Ղազարյանը Տավուշի մարզի Բերդավան համայնքի բնակիչ է, որին ադրբեջանցիները ձերբակալել էին հուլիսի 15-ին ու ներկայացնում էին իբրեւ դիվերսանտի։ Հայկական կողմը հերքել է այդ հաղորդումը, ընդգծելով՝ Կարեն Ղազարյանը որևէ առնչություն չունի բանակի հետ, առողջական խնդիրներ ունի և դեռևս 2013-ց հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---