Friday, 19 04 2024
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում

Քոչարյանը շանտաժի է ենթարկում Հայաստանին

Այսօր սկանդալային գաղտնալսման հետ կապված հայտարարություն են տարածել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, որոնք գտնում են, որ իրենց պաշտպանյալի նկատմամբ իրականացվում է ոչ օրինական քրեական հետապնդում: Հարկ է նկատել, որ պաշտպանական կողմի մարտավարության սպասելի կոշտացումը պայմանավորված է ոչ միայն այդ փաստով, այլ նաև այն հանգամանքով, որ Մարտի 1-ի բացահայտումը մոտեցել է կրիտիկական կետի: Առաջիկա շաբաթներին սպասվում են մի քանի կարևոր իրադարձություններ, որոնցից առանցքայինն անշուշտ, սեպտեմբերի 20-ին սպասվող Մարտի 1-ի գործով առաջին վճիռն է ՄԻԵԴ դատարանում: Ակնհայտ է, որ ՄԻԵԴ-ի վճիռը նախադեպային է լինելու, ըստ էության, գնահատական է տալու Հայաստանի արդարադատությանը՝ Ռոբերտ Քոչայնանի և Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում: ՄԻԵԴ-ի վճռից հետո առաջանալու է կոնկրետ պաշտոնյաների, քննիչների, դատավորների, առաջին հերթին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի իրավական պատասխանատվության հարցը, և այս առումով կանխատեսելի է,որ Մարտի 1-ի գործը կունենան նոր դրվագներ:

«Առաջին լրատվական»- ի հետ թեմայի շուրջ քննարկմանը մասնակցեցին ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը, պատմաբան Վահրամ Թոքմաջյանը և իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:
«Գաղտնալսումների տեխնիկային տիրապետում են Հայաստանի բոլոր հակառակորդները, հայկական պետությունը վտանգված է: Երբ ես պատգամավոր էի, հստակ ցուցումներ կային, թե ինչի մասին կարելի է խոսել հեռախոսով, ինչի մասին՝ չի կարելի, այդ ցուցումները հիմա էլ պետք է պահել: Հարկավոր է շատ զգուշ լինել,- նշեց Ա. Ազատյանը: -Ես ուզում եմ, որ այս տարիների ընթացքում տեղի ունեցած անարդարությունների մեղավորները պատասխանատվության ենթարկվեն՝ երկու թիրախներ կան՝ երկրորդ և երրորդ նախագահները»:

«Հեռախոսն ամեն տեսակի զևզեկությունների համար չէ… Այս դեպքում, իհարկե, զևզեկություն չէր, կարևոր հարց էր քննարկվում, և այդ ձայնագրության հրապարակումը լուրջ հարված էր ՀՀ-ին,- նշեց Վ. Թոքմաջյանը: -Ինչ վերաբերում է Քոչարյանի պաշտպանների մոտեցումներին, այս առիթն օգտագործեցին լավագույն պաշտպանությունը հարձակումն է սկզբունքով: Քոչարյանն իր պաշտպաններին անընդհատ վատ դրության մեջ է դնում՝ շատ խոսելով, ինքնախոստովանական ցուցմունքներ տալով»:

Զ. Հովհաննիսյանի խոսքով՝ փաստաբանների ասուլիսը նախապատրաստված հարձակողական էր: «Քոչարյանն իր հարցազրույցներով տալիս է հավելյալ ցուցմունքներ ինքն իր դեմ, որոնք օգտագործվելու են»,- նշեց իրավապաշտպանը:

«Քոչարյանը վատություն է արել Հայաստանին, որպես նախագահ, հիմա նա որպես հալածյալ նույնպես վատություն է անում՝ ասելով՝ կդիմեմ Բրյուսելին, Մոսկվային: Քոչարյանը շանտաժի է ենթարկում Հայաստանին: Այս ամբողջ պրոցեսը՝ գաղտնալսումը, Քոչարյանի հայտարարությունները շանտաժի տարրեր ունեն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում