Thursday, 25 04 2024
12:27
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում

Արցախում հանցախումբն էր հավաքվել․ Նիկոլ Փաշինյանը չի համարվում թիմի անդամ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։

– Պարոն Բադասյան, երեկ Արցախի անկախության օրը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արցախի կառավարության հրավերով մասնակցել է Արցախի անկախության հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին, մինչդեռ ներկա չէին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ինչո՞վ է, ըստ Ձեզ, պայմանավորված այս հանգամանքը։

– Նախ ուզում եմ նշել, որ Արցախի անկախությամբ բավական է հպարտանանք, պետք է այն արդեն պատմություն դառնա, այն իր պատմական դերը վաղուց կատարել է, և վաղուց ժամանակն է, որ Արցախը ուղի բռնի և դառնա Հայաստանի մարզերից մեկը։

Այսօր առավել քան երբևէ արդեն ապացուցված է, որ Հայաստանի մեկ հատվածում հեղափոխություն է եղել, իսկ մյուս հատվածում ոչ միայն հակահեղափոխություն է զարգանում, այլև Հայաստանի հին ռեժիմի շարունակությունն այստեղ պահպանելով՝ իր շուրջը համախմբում է հակահեղափոխությունը։ Շատ սիմվոլիկ է, որ ՀՀ-ում մեղադրանք առաջադրված գործիչները Արցախում առաջին դեմքի հետ միասին առաջին շարքում են և ՀՀ նախագահի հետ գնում են դեպի հուշահամալիր։ Սա ուղղակի ուղերձ է ամբողջ ժողովրդին, որ մենք թքած ունենք թե՛ հեղափոխության վրա,  թե՛ Հայաստանի ժողովրդի զարթոնքի վրա և թե՛ ընդհանրապես ամեն ինչի վրա։ Անհրաժեշտ է նշել, որ այդ շարքերում էին ոչ միայն մարդիկ, որոնց մեղադրանք է առաջադրվել, այլև, հետաքրքիր է, մարդիկ, ում պետք է մեղադրանք առաջադրվի, օրինակ՝ Արկադի Ղուկասյանը, ով նույնպես Արցախի տնտեսական հանցագործներից մեկն է, ով ունի ստվերային չարաշահումներ իր կառավարման տարիներին, որոնց մասին դեռևս չի խոսվում, բայց ժամանակն է։ Եվ նաև Բակո Սահակյանն է այդ ամենի հիմքը, քանի որ նա, լինելով Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի դրածոն, այս մարդկանց ինքն  է իր շուրջը համախմբում: Սա նաև ուղերձ պետք է լինի Հայաստանի նոր իշխանությանը, անձամբ Նիկոլ Փաշինյանին, որ ինքը անգործության է մատնվել Արցախյան հարցում, միայն եզրափակվել է Հայաստանում հեղափոխություն կատարելով, մատնվել է անգործության, մատը մատին չի խփում, որ Արցախում նույնպես այն շարունակվի։ Եվ, ընդհակառակը, փոխանակ ինքը համագործակցի ընդդիմության բոլոր խմբավորումների հետ, միավորի նրանց, համագործակցում է հին ռեժիմի՝ Բակո Սահակյանի հետ, ասել է թե՝ Սերժ Սարգսյանի հետ։ Այստեղից մենք իրավունք  ունենք եզրակացնելու, որ Հայաստանում հեղափոխություն չի եղել, այլ ընդամենը իշխանափոխություն է տեղի ունեցել, որովհետև եթե հեղափոխություն է, ապա, այո՛, պետք է բանտի դռները բացի, այո՛, պետք է բաց թողնի բոլոր քաղբանտարկյալներին, այո՛, ինքը պետք է բացի բանտի դռները՝ այնտեղ իրար հետևից լցնելով բոլոր հանցագործներին։ Սա է հեղափոխությունը։

– Այնուամենայնիվ, ինչո՞ւ ներկա չէին վարչապետը և իր կազմը։ Ինչո՞ւ էր իշխանությունը ներկայացված Արմեն Գրիգորյանի և ոչ, ասենք, ամենաքիչը Արարատ Միրզոյանի մակարդակով։

Սեպտեմբերի երկուսն այն օրն է, որ չպետք է այդպես մեծ շուքով նշել, և Արցախը շուտափույթ պետք է դառնա Հայաստանի մարզ։ Երկրորդ՝ կարծում եմ՝ օրենքը թույլ չի տալիս, որ ՀՀ նախագահը և վարչապետը միևնույն ժամանակ լինեն մեկ վայրում, և երկուսն էլ լինեն սահմաններից դուրս։ Չնայած Արցախը Հայաստանն է, բայց սա նաև խոսում է  այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը չի համարվում թիմի անդամ, և գուցե նրան չեն հրավիրել։ Ամեն դեպքում փոխվարչապետերից գոնե մեկը այստեղ պետք է լիներ, բայց քանի որ հանցախումբն էր հավաքվել, ուրեմն նրանք չպետք է լինեին։

– «Մարտիկ» հիմնադրամի չարաշահումները և Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանին մեղադրանք առաջադրելը ինչպե՞ս եք գնահատում։ Բանակի կորցրած հեղինակությունը ինչպե՞ս պետք է վերականգնել։

– Հայաստանի նոր իշխանությունները սկսել են մեծ սխալներ կատարել։ Ցավոք, պետք է նշեմ, որ առանց որևէ պատճառաբանության բանակից ազատեց սահմանապահ զորքերի հրամանատարին՝ Արմեն Աբրահամյանին՝ տեղը նշանակելով խաղաղապահ բրիգադի հրամանատարին, ով պատժել էր այն սպաներին և ծառայողներին, ովքեր ապրիլի 23-ին միացել էին ցուցարարներին։ Իսկ Արմեն Աբրահամյանը թեև չունի որևէ կոչում, բայց իսկական հերոս է, մարտական գեներալ, և հենց այնպես գեներալ մարդուն ազատել, հայոց բանակի  այդպիսի ազնիվ մարդու… Մի քանի գնդապետներ կան, որոնց ազատել էր բանակից առանց պատճառաբանության, օրինակ՝ Արարատ Մելքումյանին, որը 90-ականների պատերազմի ակտիվ մասնակից, օպերատիվ իրադրություններին տիրապետող հրամանատարներից մեկն է, 45 տարեկանում տուն ուղարկեց։ Կարծում եմ՝ Մանվել Գրիգորյանի պահը նույնպես հարված է  բանակին այն առումով, որ թեև Մանվել Գրիգորյանը իսկապես հանցագործ է, բայց միայն տուշոնկաների հարցով նրան մեղադրել և բանտ նետել, կարծում եմ՝ ճիշտ չէ, որովհետև տուշոնկան այն մեծ հանցագործությունը չէ, չէ՞ որ նա միայն դրանով չէ մեղավոր, չէ՞ որ նրա հիմնական մեղքը դա չէ, այլ այն սպանությունները, որոնք տարիներ շարունակ կատարվել են հովանավորված ձևով, և գիտենք՝ ումից են հովանավորվել. եթե դրանով դատեին Մանվելին, իսկույն երևան կգային Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և շատ-շատերը։ Զարմանալիորեն սա չարվեց. սա է Նիկոլ Փաշինյանի կառավարության սխալը։ Ես միշտ բարձրաձայնել եմ Մովսես Հակոբյանի չարաշահումների մասին, և մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել եմ, իսկ Նիկոլ Փաշինյանը աջակցել է ինձ և խնդիրը բարձրաձայնել ԱԺ-ում. ինչո՞ւ էր նրան հովանավորել և բարձր պաշտոնի նշանակել։ Նրա միլիոնները տասնյակ անգամ գերազանցում են Արթուր Աղաբեկյանի կատարած 54 միլիոնի չարաշահումները։ Ես բազմիցս գործող գեներալների չարաշահումների մասին բարձրաձայնել եմ, թե ով ինչ չարաշահում է արել. ինչու ԱԱԾ-ն կամ դատախազությունը ինձ երբեք չի հրավիրել հարցաքննության, ցուցմունք տալու։ Բանակում այսօր դեռ շարունակվում են չարաշահումները, ինչո՞ւ դրանց դեմը չեն առնում և Արթուր Աղաբեկյանին են մեղադրանք առաջադրում, ի՞նչ է, ուզում են Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի չորս կողմերին մաքրե՞լ։ Միանգամայն սխալվում են, և դրանով, այո, բանակն է հեղինակազրկվում։ Բանակում նույնիսկ կադրային հարցերում այնպիսի չարաշահումներ են կատարվում։ Ես հիմա չեմ ուզում խորանալ, բայց խնդիրները բանակում շարունակվում են, և Նիկոլ Փաշինյանը, իհարկե, տեղյակ չէ այդ մասին։ Սակայն իր նշանակած կադրերը՝ ԳՇ պետը, պաշտպանության նախարարը, իրեն պետք է տեղյակ պահեին։ Եվ հիմա հիասթափությունները օր օրի շարունակվում են։ Ինչպե՞ս կարող էին քաղաքապետի թեկնածու դնել մի ազնիվ, անփորձ տղայի, ինչպիսին Հայկոն է։ Իհարկե, նա միշտ պայքարել է Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ, բայց  կոպիտ սխալ է, որ քաղաքապետի թեկնածուն նման սխալներ է թույլ տալիս։ Կադրային քաղաքականության մեջ Նիկոլ Փաշինյանը մեծ սխալներ է թույլ տալիս, ինչը կարող է կործանարար լինել առաջինը հենց իր համար։ Իհարկե, ես համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ամենամեծ գործն արդեն կատարել է, որ կարողացավ ռեժիմը տապալել և ազատել մեզ բոլորիս այդ ռեժիմից. սա սխրանք է։ Բայց մյուս հարցերում մենք պետք է կարողանանք աջակցել, օգնել, որ չշարունակի այդ ոճով, եթե ոչ, ապա և՛ իր համար, և՛ բոլորիս համար շատ վատ է լինելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում