1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի մի քանի մարզերում սոցիալ-տնտեսական ծրագրեր է իրականացնում

Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի մի քանի մարզերում սոցիալ-տնտեսական 
ծրագրեր է իրականացնում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճապոնիայի Կառավարությունը Հայաստանի Հանրապետության մարզերում սոցիալ-տնտեսական ծրագրեր է իրականացնում՝ նպատակ ունենալով զարգացնել հատկապես առողջապահության և կրթության ոլորտները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ճապոնիայի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունն ուղղված է նաև աղետների կանխարգելման միջոցների ձեռնարկմանը, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։

Ճապոնիայի կառավարությունը ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան միջոցով 2018 թվականին իրականացնում է դրամաշնորհային 6 ծրագիր։

«Մենք մեծ կարևորություն ենք տալիս այն ծրագրերին, որոնք ուղղված են Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի զարգացմանն ու բարելավմանը։ Այս տարի Ճապոնիայի կառավարությունը 6 նոր ծրագիր է հաստատել։ Մեր երկրի կառավարության առաջնահերթություններից են առողջապահության և կրթության ոլորտները։ Այս տարի մենք այդ 6 ծրագրի համար հատկացրել ենք 400 հազար ԱՄՆ դոլար։ Երկու տարի առաջվա համեմատ այս թիվը բավականին բարձր է»,- նշեց Տագուչին։

Նախագծերից մեկն իրականացվել է Արարատի մարզի Ղուկասավան գյուղում, որտեղ IT կենտրոն է ստեղծվելու, որի շենքի կառուցման համար է գումար հատկացվում և տրամադրվելու են նաև համակարգիչներ և պրոեկտորներ։

«Մեր այլ նախագծերից են՝ Շիրակի մարզի Ամասիայի շրջանում տարեցների համար կենցաղային ծառայությունների ապահովումը՝ տրամադրելով հատուկ մեքենաներ և սարքավորումներ։ Սպիտակ քաղաքում դպրոցի ջեռուցումն ենք ապահովել` հիմնված արևային էներգիայի համակարգի վրա, և դրանով իսկ սպառումն է պակասելու։ Լոռու մարզի տարբեր քաղաքների 4 մանկապարտեզի բակերում խաղահրապարակներ են կառուցվելու։ Սիրիահայերին աջակցելու ենք, որպեսզի նրանք կարողանան աշխատեցնել իրենց «Ալեպպո Քուիզին» կենտրոնը, Հայաստանում լսողության նորածնային սկրինինգի ծրագիրն է ընդլայնվելու՝ ձեռք են բերվելու ախտորոշիչ սարքավորումներ»,- եզրափակեց Էյջի Տագուչին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]